Ամփոփվել է «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության կրթության աջակցության ծրագիրը
«Ինեկոբանկը քո կողքին» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնության շրջանակում տեղի է ունեցել «ԻնեկոԿամպուս» կրթության աջակցության ծրագրի եզրափակիչ փուլը։ Հայաստանի առաջատար բուհերը ներկայացնող 5-ական ուսանողից կազմված 11 թիմ ներկայացրեց կրթության, համայնքային զարգացման, կայունության և թվային նորարարության ուղղություններով գաղափարներ ու նախագծեր, իսկ հաղթողներին որոշեցին ժյուրին ու հանդիսատեսը։
Եվ այսպես, հաղթող ճանաչվեց 7 թիմ, ընդհանուր հաշվով՝ 35 ուսանող, որոնցից 3 թիմ արժանացավ ուսման վարձի ամբողջական փոխհատուցման, իսկ 4 թիմ՝ արտերկրում կարճաժամկետ կրթական ծրագրերում մասնակցելու հնարավորության։ Միջոցառմանը ներկա էին նաև ծրագրի առաջին բաղադրիչի՝ 150 կրթաթոշակ ստացած ուսանողները։ Ուսանողներին քաջալերելու էին եկել նաև բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։
Այս տարի «Ինեկոբանկը քո կողքին ծրագիրն ունեցել է 4012 դիմորդ 14 բուհերից, ինչը մի քանի անգամ ավելին է նախորդ տարիների համեմատ։ Նախագծերի ներիկայացման փուլ էր անցել ընդամենը 55-ը՝ ամենաբարձր ցուցանիշներ գրանցած ուսանողները։
Գնահատելով բոլոր ուսանողների ներդրած ջանքերը, ծրագրի ու կրթության հանդեպ ներդրումը, ինչպես շարունակական կրթությունը խրախուսելու և բոլոր ուսանողներին քաջալերելու համար Ինեկոբանկը որոշում է կայացրել. նախագծերի ներկայացման չհաղթող բոլոր 20 ուսանողները ևս բանկի կողմից ստացան անակնկալ կրթաթոշաշկներ։
Հաղթողները պարզ են, բայց արդյունքներն ամփոփելուց հետո նոր մեկնարկի մասին ազդարարել է պետք։ Եվ այսպես, մեկնարկում է «Ինեկոբանկը քո կողքին. ապագան ավելի մեծ հնարավորություններով» նախաձեռնության ամենամեծ բաղադրիչը՝ «30 Master» ծրագիրը, որի շրջանակում արտասահմանյան թոփ 50 բուհեր ընդունված հայաստանաբնակ 30 ուսանողներից յուրաքանչյուրին կտրվի մինչև 40 միլիոն ՀՀ դրամ կրթաթոշակ՝ մագիստրոսական լավագույն կրթություն ստանալու համար, բայց վերադառնալու ու գիտելիքը հայրենիքին ծառայեցնելու անխախտ պայմանով։
Կրթաթոշակի դիմումները բաց են 2025 թ. նոյեմբերից մինչև 2026 թ. նոյեմբեր։ Իսկ «Ինեկոբանկը քո կողքին. Ապագան ավելի մեծ հնարավորություներով» նախաձեռնությունը տարեցտարի ավելի մեծ թափ է հավաքում։
Բայց այս արդյունքը չէ սահմանված նպատակը՝ նշաձողն անհամեմատ բարձր է։ Այսօրվա աշխատանքի արդյունքը կերևա վաղը՝ մեր երկիրը տեղացի կիրթ, բանիմաց ու մրցունակ մասնագետների միջոցով ավելի լավ, ավելի զարգացած դարձնելու հավատամքով։
