Ֆինանսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 440.00-2.00 EUR SELL - 444.00+0.00
OIL:  BRENT - 64.29+0.53 WTI - 59.95+0.52
COMEX:  GOLD - 4086.50-2.65 SILVER - 50.98-3.99
COMEX:  PLATINUM - 1558.40-3.40
LME:  ALUMINIUM - 2858.50-1.24 COPPER - 10852.00-0.84
LME:  NICKEL - 14891.00-1.08 TIN - 36787.00-1.64
LME:  LEAD - 2064.00-1.50 ZINC - 3020.50-1.77
FOREX:  USD/JPY - 154.5+0.08 EUR/GBP - 1.162-0.17
FOREX:  EUR/USD - 1.162-0.17 GBP/USD - 1.3168+0.13
STOCKS RUS:  RTSI - 980.73-1.34
STOCKS US: DOW JONES - 47147.48-0.65 NASDAQ - 22900.59+0.13
STOCKS US: S&P 500 - 6734.11-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 50376.53-1.77 TOPIX - 3359.81-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 26572.46-1.85 SSEC - 3990.49-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 9698.37-1.11 CAC40 - 8170.09-0.76
STOCKS EUR:  DAX - 23876.55-0.69
14/11/2025  CBA:  USD - 382.12-0.16 GBP - 502.18-0.63
14/11/2025  CBA:  EURO - 443.79-0.15
14/11/2025  CBA:  GOLD - 51545+702 SILVER - 661.82+28.42
17/11/2025 13:28
Կիսվել

ՌԴ արտաքին պարտքը երրորդ եռամսյակում նվազել է 15.8 մլրդ դոլարով՝ հասնելով 305 մլրդ դոլարի

Ռուսաստանի Դաշնության ընդհանուր արտաքին պարտքը 2025 թվականի երրորդ եռամսյակում նվազել է 15.8 մլրդ դոլարով կամ 4.9%-ով՝ հասնելով 305 մլրդ դոլարի՝ նախորդ եռամսյակի 320.8 մլրդ դոլարից:

Երկրի արտաքին պարտքը 2025 թվականի երկրորդ եռամսյակում աճել էր 8.1 մլրդ դոլարով, առաջին եռամսյակում՝ 22.9 մլրդ դոլարով՝ 289.7 մլրդ դոլար մակարդակից։ Արդյունքում՝ 2025 թվականի երեք եռամսյակների ընթացքում ՌԴ արտաքին պարտքն աճել է 15.2 մլրդ դոլարով կամ 5.3%-ով։

Ինչպես նշում է ԿԲ-ն, ցուցանիշի դինամիկան հիմնականում պայմանավորված է եղել պարտավորությունների դրական վերագնահատմամբ՝ ռուբլու ամրապնդման հետևանքով։

Տնտեսության մնացած հատվածների արտաքին պարտքը տարվա երրորդ եռամսյակում նվազել է 19.3 մլրդ դոլարով կամ 10%-ով՝ հասնելով 173.7 մլրդ դոլարի։ Հունվար-սեպտեմբերին այս պարտավորությունները կրճատվել են 1 մլրդ դոլարով կամ 0.6%-ով՝ 174 մլրդ դոլարից։

Միևնույն ժամանակ, բանկային հատվածի (բանկեր և ՌԴ ԿԲ) պարտքը երրորդ եռամսյակում աճել է 3.5 մլրդ դոլարով կամ 3.3%-ով՝ հասնելով 107.9 մլրդ դոլարի։ Հունվար-սեպտեմբերին այն աճել է 12.1 մլրդ դոլարով կամ 12.7%-ով՝ 95.7 մլրդ դոլար մակարդակից։

Պետական կառավարման մարմինների պարտքը երրորդ եռամսյակում նվազել է 11 մլն դոլարով՝ հասնելով 23.4 մլրդ դոլարի։ Սակայն հունվար-սեպտեմբերին այն աճել է 4.1 մլրդ դոլարով կամ 21.2%-ով՝ 19.3 մլրդ դոլարից։

2024 թվականին Ռուսաստանի արտաքին պարտավորությունները նվազել էին 27.5 մլրդ դոլարով կամ 8.6%-ով՝ 318.3 մլրդ դոլարից հասնելով 290.8 մլրդ դոլարի։

14/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.12
-0.16
Եվրո (EUR)
443.79
-0.15
Ռուբլի (RUR)
4.7327
-0.0226
Լարի (GEL)
141.24
-0.08
51545
+702
Արծաթ
661.82
+28.42