Բիզնես

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 440.00+0.00 EUR SELL - 444.00+0.00
OIL:  BRENT - 63.83-0.72 WTI - 59.57-0.63
COMEX:  GOLD - 4068.30-0.45 SILVER - 49.28-3.33
COMEX:  PLATINUM - 1534.60-1.53
LME:  ALUMINIUM - 2858.50-1.24 COPPER - 10852.00-0.84
LME:  NICKEL - 14891.00-1.08 TIN - 36787.00-1.64
LME:  LEAD - 2064.00-1.50 ZINC - 3020.50-1.77
FOREX:  USD/JPY - 155.18+0.44 EUR/GBP - 1.1589-0.27
FOREX:  EUR/USD - 1.1589-0.27 GBP/USD - 1.3148-0.15
STOCKS RUS:  RTSI - 974.86-0.60
STOCKS US: DOW JONES - 46590.24-1.18 NASDAQ - 22708.08-0.84
STOCKS US: S&P 500 - 6672.41-0.92
STOCKS JAPAN:  NIKKEI - 50323.91-0.10 TOPIX - 3347.53-0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 26384.28-0.71 SSEC - 3972.03-0.46
STOCKS EUR:  FTSE100 - 9675.43-0.24 CAC40 - 8119.02-0.63
STOCKS EUR:  DAX - 23590.52-1.20
17/11/2025  CBA:  USD - 381.72-0.4 GBP - 502.04-0.14
17/11/2025  CBA:  EURO - 442.6-1.19
17/11/2025  CBA:  GOLD - 49963-1582 SILVER - 638.3-23.52
Team Group-ը ներկայացրեց էներգետիկ ոլորտի զարգացման իր լայնածավալ նախագծերը․ կայացավ Robust Armenia կոնֆերանսը
18/11/2025 11:43
Կիսվել

Team Group-ը ներկայացրեց էներգետիկ ոլորտի զարգացման իր լայնածավալ նախագծերը․ կայացավ Robust Armenia կոնֆերանսը

Կարևորելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, վերականգնվող էներգիայի աղբյուրների ստեղծումը, դրանց արդյունավետ շահագործումը և այդ ուղղությամբ ոլորտային քննարկումները՝ Team ընկերությունների խումբն աջակցեց Robust Armenia ամենամյա կոնֆերանսին: Միջոցառումն այս տարի անցկացվում էր «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրով:

Մեդիամաքս մեդիա ընկերության կազմակերպած կոնֆերանսին Team-ը ներկայացրել է կայուն զարգացման ուղղությամբ անդամ ընկերությունների գործունեությունը, այդ թվում՝ մի քանի տարվա ընթացքում վերականգնվող էներգիայի աղբյուրների քառակի ավելացման, Գեղարքունիքում 16 միլիոն ԿՎՏԺ տարեկան արտադրանքով արևային կայանի գործարկման և այլ նախագծեր:

Կոնֆերանսին ելույթով հանդես է եկել Team ընկերությունների խմբի ամենախոշոր ընկերության՝ Team Telecom Armenia-ի փոխտնօրեն Արամ Բարսեղյանը՝ անդրադառնալով էներգաարդյունավետության նպատակով ընկերությունների խմբի սիներգիային՝ համատեղ ուժերով ստեղծելու առավել էներգախնայող լուծումներ:

«Յուրաքանչյուր նոր ծրագիր մեկնարկելիս մենք ուսումնասիրում ենք ոչ միայն բիզնես արդյունավետությունը, այլ նաև շրջակա միջավայրի վրա դրա հնարավոր ազդեցությունը՝ ընտրելու ամենաարդյունավետ լուծումը և կայուն զարգացման սկզբունքները: Մենք չենք սահմանափակվում միայն նորարարական լուծումներ ներդնելով, մենք կառուցում ենք այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք ծառայելու են տասնամյակներ և կլինեն ոչ միայն տեխնոլոգիապես, այլև էկոլոգիապես արդյունավետ»,-նշել է Արամ Բարսեղյանը:

Կոնֆերանսի «Նորարարությունը և կայուն զարգացումը՝ հնարավորություններ և ռիսկեր» խորագրով պանելային քննարկմանը Team ընկերությունների խմբի Team Systems ընկերության տնօրեն Նելլի Մալյանը ներկայացրել է էլեկտրամոբիլների լիցքավորման Team Energy ցանցի ընդլայնման և հանրապետությունում էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթի ձևավորման ճանապարհը:

«Այսօր Հայաստանում ունենալով էլեկտրամոբիլների լիցքավորման 200-ից ավելի կայաններ, որոնց շուրջ 70 տոկոսը մարզերում է, արդեն իսկ ապահովել ենք հանրապետությունում նվազագույն բավարար քանակը, որպեսզի վարորդները հարմարավետ երթևեկեն։ Շարունակելու ենք ընդլայնել կայանների քանակն ու աշխարհագրությունը՝ մեծ ուշադրություն դարձնելով դրանց հզորությանը, որպեսզի ապահովենք արագ լիցքավորում և ժամանակի խնայողություն։ Team Energy-ի արագ՝ 240 կՎտ հզորությամբ լիցքավորման կայաններ արդեն իսկ կան թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում, և աշխատանքներն ակտիվորեն ընթանում են»,-նշել է Նելլի Մալյանը:

Team ընկերությունների խումբը շարունակելու է ներդրումներ կատարել հզոր ենթակառուցվածքների կառուցման և կայուն զարգացման նախագծերի իրականացման ուղղությամբ՝ նպաստելով Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացմանն ու խթանելով էներգաարդյունավետ լուծումների ներդրումը:

Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, Team Pay, Team Systems, Team Solutions CJSC, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։ Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։

17/11/2025
դրամ
Դոլար (USD)
381.72
-0.4
Եվրո (EUR)
442.6
-1.19
Ռուբլի (RUR)
4.7045
-0.0282
Լարի (GEL)
140.99
-0.25
49963
-1582
Արծաթ
638.3
-23.52