Moody’s-ը 23 տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է Իտալիայի սուվերեն վարկանիշը
Moody’s Investors Service գործակալությունը բարձրացրել է Իտալիայի երկարաժամկետ վարկանիշը՝ «Baa3»-ից մինչև «Baa2»՝ երկրի ներքաղաքական և ֆինանսական կայունության երկարատև շրջանի շնորհիվ։
Իտալիայի վարկանիշը բարձրացվում է առաջին անգամ վերջին 23 տարվա ընթացքում։ Այն «Baa3» մակարդակում էր 2018 թվականի հոկտեմբերից։
Վարկանիշի կանխատեսումը փոխվել է «դրականից» դեպի «կայուն»։
Գործակալության մեկնաբանությամբ՝ Իտալիան զգալի առաջընթաց է ցուցաբերում Կայուն վերականգնման և դիմակայունության ազգային ծրագրով սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ։
Երկրի իշխանությունները նախատեսում են, որ 2025 թվականին բյուջեի դեֆիցիտը կիջնի ՀՆԱ-ի 3%-ից ցածր։ Նախկինում սպասվում էր, որ ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի 3.3%-ը։ Գործակալությունն ակնկալում է, որ 2027 թվականից սկսած Իտալիան կընդունի պետական պարտքի աստիճանական նվազեցման ուղին։
Moody’s-ի վերլուծաբանները նշել են, որ պետական հատվածի արդյունավետության բարձրացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը միտված բարեփոխումները կարող են հեռահար ուժեղացնել Իտալիայի տնտեսության աճի հնարավորությունները։
