
Մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալները աճել են
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալները կազմել են 130,3 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 12%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում մետաղական հանքաքարի արդյունահանումը կազմել է ամբողջ արդյունաբերության համախառն ծավալի 17%-ը:
Նշենք նաև, որ միայն օգոստոսին մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալը կազմել է 18,1 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 3.7%-ով, իսկ նախորդ՝ հուլիս ամսվա համեմատ՝ 24.6%-ով: