Տնտեսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 442.00+0.50 EUR SELL - 445.50+0.50
OIL:  BRENT - 63.12+0.29 WTI - 59.49+0.39
COMEX:  GOLD - 4204.10-0.16 SILVER - 57.35-0.98
COMEX:  PLATINUM - 1656.80-0.60
LME:  ALUMINIUM - 2865.50-0.09 COPPER - 11145.00-0.39
LME:  NICKEL - 14800.00-0.20 TIN - 39040.00-0.31
LME:  LEAD - 1995.00+0.73 ZINC - 3062.50+0.23
FOREX:  USD/JPY - 155.09-0.26 EUR/GBP - 1.1647-0.05
FOREX:  EUR/USD - 1.1647-0.05 GBP/USD - 1.3324-0.02
STOCKS RUS:  RTSI - 1087.50+1.49
STOCKS US: DOW JONES - 47850.94-0.07 NASDAQ - 23505.14+0.22
STOCKS US: S&P 500 - 6857.12+0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 51028.42+2.33 TOPIX - 3398.21+1.92
STOCKS CHINA:  HANG SENG - 25935.90+0.68 SSEC - 3875.79-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 9710.87+0.19 CAC40 - 8122.03+0.43
STOCKS EUR:  DAX - 23882.03+0.79
04/12/2025  CBA:  USD - 381.14-0.06 GBP - 508.59+2.36
04/12/2025  CBA:  EURO - 444.68+0.24
04/12/2025  CBA:  GOLD - 51593-62 SILVER - 715.2+11.22
ԱՄՀ-ն պայքարը կոռուպցիայի դեմ համարում է պատերազմից հետո Ուկրաինային աջակցություն տրամադրելու գլխավոր պայմանը
05/12/2025 11:29
Կիսվել

ԱՄՀ-ն պայքարը կոռուպցիայի դեմ համարում է պատերազմից հետո Ուկրաինային աջակցություն տրամադրելու գլխավոր պայմանը

Կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանում է միջազգային դոնորների կողմից Ուկրաինային պատերազմից հետո վերականգնման նպատակով աջակցություն ցուցաբերելու հիմնական պայմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՀ պաշտոնական ներկայացուցիչ Ջուլի Կոզակը:

«Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր է կոռուպցիայի դեմ վճռական պայքարը, պետական ինստիտուտների աշխատանքների զգալի բարելավումը, ինչպես նաև պետական ձեռնարկություններում բարեփոխումների շարունակությունը», – ասել է Կոզակը՝ պատասխանելով էներգետիկ ոլորտում տեղի ունեցած խոշոր կոռուպցիոն սկանդալի մասին հարցին։ Նրա խոսքերով, Ուկրաինային «անհրաժեշտ է վստահելի հակակոռուպցիոն ճարտարապետություն»։

Նոյեմբերի 10-ին Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները հայտարարել էին լայնածավալ օպերացիայի մասին, որի նպատակն էր բացահայտել էներգետիկ ոլորտում խոշոր կոռուպցիոն սխեմա։ Սխեմայի վերում, ըստ քննության, գտնվել է գործարար և Զելենսկու ընկերը՝ Թեմուր Մինդիչը։ Նրան մոտ, ինչպես նաև արդարադատության այն ժամանակվա նախարար Հերման Գալուշչենկոյի և «Էներգոատոմ» ընկերությունում անցկացվել են խուզարկություններ։ Քննության տվյալներով՝ կոռուպցիոն սխեմայի մասնակիցները լվացել են առնվազն 100 միլիոն դոլար։ Ավելի ուշ հրապարակվել էին Մինդիչի բնակարանում ձայնագրված խոսակցությունների որոշ հատվածներ, որտեղ քննարկվում էին կոռուպցիոն գործարքներ։ Ընդհանուր առմամբ առկա է շուրջ 1000 ժամ ձայնագրություն։ Նոյեմբերի 17-ին տեղեկություն հայտնվեց, որ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը կարող է այդ ձայնագրություններում նշվել «Ալի-Բաբա» կեղծանունով։

Կոռուպցիոն սկանդալը Ուկրաինայում առաջացրեց պետական իշխանության խոր ճգնաժամ․ խորհրդարանի աշխատանքը արգելափակվեց, իսկ մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության ներկայացուցիչներ, պահանջեցին Երմակի հրաժարականը։ Նոյեմբերի 28-ին նրա մոտ անցկացվեցին խուզարկություններ, իսկ նույն օրը Զելենսկին նրան ազատեց պաշտոնից։

04/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.14
-0.06
Եվրո (EUR)
444.68
+0.24
Ռուբլի (RUR)
4.9377
+0.0342
Լարի (GEL)
141.15
-0.07
51593
-62
Արծաթ
715.2
+11.22