ԱՄՀ-ն կոչ է անում Ուկրաինայի դոնորներին ակտիվացնել աջակցությունը
ԱՄՀ-ն կարծում է, որ Ուկրաինայի դոնորները պետք է հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկեն՝ առաջիկա տարիներին երկրի բյուջեի ֆինանսավորման մոտ 140 մլրդ դոլար դեֆիցիտի խնդիրը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Ջուլի Կոզակը:
Նա հիշեցրել է, որ ԱՄՀ-ի հիմնական սցենարի համաձայն՝ Ուկրաինան 2026-2029 թվականներին կկանգնի 136.5 մլրդ դոլար ֆինանսավորման պակասի խնդրի առջև։
2026-2027 թվականների ընթացքում, երկրի պարտավորությունները հաշվի առնելով, ֆինանսական դեֆիցիտը կկազմի 63 մլրդ դոլար։
