Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Հոկտեմբերին աշխարհում չիպերի վաճառքն աճել է 27.2%-ով՝ տարեկան հաշվարկով
08/12/2025 15:12
Կիսվել

Հոկտեմբերին աշխարհում չիպերի վաճառքն աճել է 27.2%-ով՝ տարեկան հաշվարկով

Հոկտեմբերին աշխարհում չիպերի վաճառքը տարեկան հաշվարկով աճել է 27.2%-ով՝ հասնելով 72.7 միլիարդ դոլարի։ Այդ մասին հայտնել է Կիսահաղորդիչ արդյունաբերության ասոցիացիան:

Սեպտեմբերի համեմատ աճը կազմել է 4.7%։

«Աճն, ինչպես նախկինում, պայմանավորված է Ամերիկայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գրանցված վաճառքի ցուցանիշներով », – հայտարարել է SIA-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Նյուֆերը։

IDram

Հոկտեմբերին վաճառքները Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում աճել են 24.8%-ով՝ տարեկան հաշվարկով, Եվրոպայում՝ 8.3%-ով, Չինաստանում՝ 18.5%-ով, Ասիա-Խաղաղօվկիանոսյան և այլ տարածաշրջաններում՝ 59.6%-ով։ Միաժամանակ Ճապոնիայում արձանագրվել է 10% անկում։

Սեպտեմբերի համեմատ չիպերի իրացումն աճել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում 3.5%-ով, Եվրոպայում՝ նույնպես 3.5%-ով, ՉԺՀ-ում՝ 4.4%-ով, Ճապոնիայում՝ 0.8%-ով, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 7.2%-ով։

SIA-ն միավորում է կիսահաղորդիչ արդյունաբերության ամերիկյան ներկայացուցիչների շուրջ 99%-ը և արտասահմանյան չիպարտադրողների մոտ 66%-ը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08