Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում
08/12/2025 16:04
Կիսվել

AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում

«ԱքսելՄոնդրիան» (AxelMondrian) հաղորդակցական ընկերությունը 2025 թվականին արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում։ Ընկերությունը 2025 թ.-ին իրականացրած նախագծերի համար մասնագիտական ճանաչում է ստացել բրիտանական «World Brand Design Society Award», շվեյցարական «Davos Communications Award» և ամերիկյան «MUSE Creative Award»-ի շրջանակում։ Այս մրցանակները ընդգծում են Հայաստանի հաղորդակցական ոլորտի միջազգային մրցունակ որակն ու ներուժը՝ այն դասելով Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի լավագույն ստեղծարար նախագծեր արտադրողների շարքին:

«ԱքսելՄոնդրիանը» արժանացել է «World Brand Design Society»-ի կողմից շնորհվող 2025թ. բրոնզե մրցանակի բրենդինգի և բրենդի ինքնության անվանակարգում։ World Brand Design Society-ի ժյուրիի կողմից քննվող տարեկան նախագծերը հասնում են 1000-ի և բրենդի ինքնության նախագծի համար միայն 15 ընկերություն է ընտրվել Միացյալ Թագավորությունից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Հունգարիայից և Հայաստանից:

2025թ. հաջորդ մասնագիտական ձեռքբերումը «ԱքսելՄոնդրիանի» համար «Davos Communications Award»-ն է, որտեղ ընկերության համահիմնադիր Շուշան Հարությունյանն արժանացել է «Ոլորտի առաջնորդ» (Leader in Public Relations and Communications) արծաթե մրցանակին` ոլորտում իր ունեցած մասնագիտական ներդրման համար։ «Davos Communications Award»-ը Դավոսի ֆորումի ամենամյա մրցանակն է, որը 2010-ից ի վեր շնորհվում է անհատների և ընկերությունների` բացառիկ և նախադեպ սահմանող աշխատանքների համար:

Ի հավելումն, «ԱքսելՄոնդրիանի» «I’m Not That Kind of Girl» արշավը, նկարահանված «BLŪRE» զարդերի բրենդի ապրանքանիշի համար, դարձել է MUSE ստեղծագործական մրցանակի դափնեկիր` նորաձևության ֆիլմ (fashion film) անվանակարգում ստնաալով պլատինե մրցանակ: Ամբողջությամբ Հայաստանում ստեղծված նախագիծը ընդգծում է BLŪRE-ի ժամանակակից, լազուրից ոգեշնչված դիզայնի տեսլականը և համարձակ կանացի գեղագիտությունը: MUSE ստեղծագործական մրցանակաբաշխությունը, որը անց է կացվում Միացյալ Նահանգներում 2015 թվականից International Awards Associate (IAA)-ի կողմից, ներգրավում է մի քանի հազար հայտ գովազդի, դիզայնի և թվային հաղորդակցության կատեգորիաներում, իսկ հաղթողներին ընտրում է միջազգային ժյուրին:

«Գործընկերների կողմից մասնագիտական բարձր գնահատանքի արժանալը ուրախալի և պարտավորեցնող է մեզ համար։ Աշխարհում, որտեղ առաջընթացի անվան տակ էժանացվում և ստանդարտիզացվում է արվեստը, պոեզիան, ստեղծարարությունը, ուրախ ենք, որ մեր ստեղծած պատմությունները ոգեշնչում են մարդկանց` հավատալու գեղեցիկին, բարուն, վսեմին, լավին։ Շնորհակալություն ԱքսելՄոնդրիան թիմին, ում սկզբունքայնությունն ու աշխատասիրությունը այս մրցանակները հնարավոր են դարձրել։ Շնորհակալություն մեր գործընկերներին, որ վստահել են իրենց նախագծերը, միասին անցել ճանապարհը մեզ հետ»,- ասել է «ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը:

«ԱքսելՄոնդրիան» ընկերությունը հիմնադրվել է 2022-ին, և ստեղծարար նախագծեր է իրականացնում հանրային և մասնավոր սեկտորի համար ԵՄ, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրներում: Այն տարածաշրջանի արագ զարգացող ընկերություններից մեկն է, որը ճանաչված է կոմերցիոն ֆիլմերում իր յուրահատուկ ձեռագրով, բրենդինգներով և անսպասելի մարքեթինգային արշավներով։ Ընկերության համահիմնադիր Շուշան Հարությունյանը հաղորդակցական ոլորտի միջազգային որակավորված մասնագետ է և հանդիսանում է Օքսֆորդի համալսարանի Հեղինակության կառավարման ինստիտուտի առաջին շրջանավարտներից մեկը։ Ընկերությունը գործում է հաստատագրված էթիկայի կանոնագրի համարձայն և գործում բրենդների ու ընկերություների հետ, որոնք հանրային բարիք են ստեղծում:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08