Վլադիմիր Պուտին․ Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը 2025 թվականին կազմել է 1%
Ռուսաստանի ՀՆԱ աճը 2025 թվականին կազմել է 1%, իսկ վերջին երեք տարիների ընթացքում՝ 9.7%, ինչը զգալիորեն գերազանցում է Եվրոպայի ցուցանիշները։ Այդ մասին «Տարվա արդյունքներ» միջոցառման ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ է տեղի ունեցել մեր տնտեսությունում անցած տարվա ընթացքում։ ՀՆԱ-ի աճը կազմել է 1%, սակայն եթե դիտարկենք վերջին երեք տարիների կտրվածքով, ինչը նույնպես լիովին ճիշտ հաշվարկ է, ապա ընդհանուր աճը կազմել է 9.7%։ Նույն ժամանակահատվածում եվրագոտում աճը կազմել է 3.1%», – նշել է Ռուսաստանի առաջնորդը։
