Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Samsung-ը ներկայացրել է Exynos 2600-ը
19/12/2025 17:07
Կիսվել

Samsung-ը ներկայացրել է Exynos 2600-ը

Samsung-ը ներկայացրել է Exynos 2600-ը (SoC)՝ աշխարհում առաջին բջջային պրոցեսորը, որը արտադրված է 2 նմ GAA (Gate-All-Around) տեխնոպրոցեսով։ Նորույթը կդառնա ապագա Galaxy S26 ֆլագմանների հիմքը և նպատակ ունի վերականգնել վստահությունը Samsung-ի կիսահաղորդչային բիզնեսի նկատմամբ, որը վերջին տարիներին արտադրության արդյունավետությամբ և կայունությամբ զիջում էր TSMC-ին։

Exynos 2600-ը ստացել է 10-միջուկային կառուցվածք՝ հիմնված Arm v9.3 նորագույն ճարտարապետության վրա․

1× Cortex C1 Ultra՝ մինչև 3.8-3.9 ԳՀց

3× Cortex C1 Pro՝ 3.2-3.25 ԳՀց

6× Cortex C1 Pro (նախկինում՝ «փոքր» միջուկներ)՝ 2.75 ԳՀց

Samsung-ը հրաժարվել է էներգախնայող միջուկներից՝ դրանք փոխարինելով արտադրողական «միջին» միջուկներով։ Սա պետք է ապահովի ավելի բարձր և կայուն արտադրողականություն խաղերում և ռեսուրսատար առաջադրանքներում։

IDram

Գրաֆիկական հաշվարկների համար պատասխանատու է ներկառուցված Samsung Xclipse 960 GPU-ն, որն ստեղծվել է Samsung-ի և AMD-ի շարունակական համագործակցության շրջանակում։ Այն խոստանում է նկատելի աճ խաղերում և ԱԲ կիրառող առաջադրանքներում և աջակցում է Vulkan 1.3-ին, OpenGL ES 3.2-ին, OpenCL 3.0-ին:

Exynos 2600-ի գլխավոր նորարարությունը Heat Path Block (HPB) հովացման համակարգն է, որը տեղադրված է անմիջապես բյուրեղի վրա, ինչն ապահովում է ջերմության ավելի արդյունավետ հեռացում և ծանրաբեռնվածության պայմաններում կայուն արտադրողականություն։ Տեխնոլոգիան արդեն գրավել է Apple-ի և Qualcomm-ի ուշադրությունը, որոնք նախկինում ամբողջությամբ ապավինում էին TSMC-ին։

Samsung-ն ակնկալում է, որ HPB-ն կդառնա գերտաքացման դեմ պայքարի վճռորոշ գործոն՝ խնդիր, որը Exynos-ի նախորդ սերունդների հիմնական թերություններից էր։

Ընկերությունը նաև հայտարարում է NPU-ի հնարավորությունների զգալի աճի, պատկերների մշակման բարելավման և աղմուկի նվազեցման ու վիդեոյի կայունացման նոր ալգորիթմների աջակցության մասին (DVNR, VPS)։

Սպասվում է, որ սկզբում Exynos 2600-ը կստանան միայն Galaxy S26 և S26+ նոր սմարթֆոնները և միայն Հարավային Կորեայի շուկայում։ Լուրերի համաձայն՝ դրանց շնորհանդեսը կարող է կայանալ փետրվարի 25-ին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41