Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վրաստանի արտաքին առևտուրը 2025-ի հունվար-նոյեմբերին աճել է գրեթե 10%-ով
22/12/2025 13:42
Կիսվել

Վրաստանի արտաքին առևտուրը 2025-ի հունվար-նոյեմբերին աճել է գրեթե 10%-ով

Վրաստան ներմուծված ապրանքների ծավալը 2025-ի հունվար-նոյեմբերին կազմել է 16.6 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9.3%-ով։ Այս մասին վկայում են Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալները։

Ներմուծման հիմնական դիրքերն են շարունակում մնալ մարդատար ավտոմեքենաները (3.54 մլրդ դոլար, աճ՝ 12%), որոնց զգալի մասը հետագայում վերաարտահանվում է, նավթամթերքները (1.23 մլրդ դոլար, աճ՝ 4%) և փաթեթավորված դեղագործական պատրաստուկները (605 մլն դոլար, աճ՝ 8%)։ Ապրանքների հիմնական մատակարարներն են ԱՄՆ-ն (2.5 մլրդ դոլար), Թուրքիան (2.49 մլրդ) և Չինաստանը (1.8 մլրդ)։

Վրաստանից արտահանումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 6.62 մլրդ դոլար՝ աճելով 10.1%-ով։ Արտահանման հիմնական ապրանքներն են մարդատար ավտոմեքենաները (2.62 մլրդ դոլար, արտահանման ընդհանուր ծավալի 39.6%-ը), թանկարժեք մետաղների հանքաքարերն ու խտանյութերը (340 մլն դոլար, 5.1%) և ալկոհոլային խմիչքները (256 մլն դոլար, 3.9%)։ Արտահանման գլխավոր ուղղություններն են Ղրղզստանը (1.4 մլրդ դոլար), Ղազախստանը (850 մլն) և Ռուսաստանը (673 մլն)։

Արդյունքում Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը հունվար-նոյեմբերին կազմել է 9.98 մլրդ դոլար, ինչը կազմում է երկրի արտաքին առևտրի ընդհանուր շրջանառության (23.22 մլրդ դոլար) 43%-ը։ Արտաքին առևտրի կառուցվածքում առավել մեծ բաժին ունեն Թուրքիան (2.8 մլրդ դոլար), ԱՄՆ-ն (2.59 մլրդ) և Ռուսաստանը (2.39 մլրդ)։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02