
PayPal-ը կունենա ուժեղ մրցակից. Amazon-ը ստեղծել է սեփական վճարային համակարգը
Amazon-ը ներկայացրել է իր նոր ծառայությունը՝ Login and Pay with Amazon անվամբ, որը թույլ կտա գործընկեր ընկերություններին իրենց կայքերում տեղադրել համապատասխան կոճակ, որի միջոցով սպառողները կիրականացնեն վճարումներ:
Այսպիսով, Amazon-ը մտադիր է մրցակցային հայտ ներկայացնել աշխարհի խոշորագույն վճարային համակարգին՝ PayPal-ին, և չի բացառվում, որ կարճ ժամանակում կկարողանա գրավել էլեկտրոնային վճարումների շուկայում զգալի մասը:
Նշենք, որ այսօր Amazon-ն ունի ավելի քան 215 մլն ակտիվ օգտատեր, որոնք նոր՝ Login and Pay with Amazon վճարային համակարգի պոտենցյալ հաճախորդներ են: