Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Երևանում կկայանա տուրիստական դպրոցների EURHODIP միջազգային ասոցիացիայի տնօրենների խորհրդի նիստ
11/10/2013 10:53
Կիսվել

Երևանում կկայանա տուրիստական դպրոցների EURHODIP միջազգային ասոցիացիայի տնօրենների խորհրդի նիստ

Հոկտեմբերի 12-ին Երևանում տեղի կունենա Հյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի (EURHODIP) տնօրենների խորհրդի նիստը:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նիստին մասնակցելու համար հոկտեմբերի 11-ից 13-ը Երևան կժամանեն EURHODIP-ի տնօրենների խորհրդի նախագահ Կիս Վան Դեր Կլիպը, խորհրդի անդամներ Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Սլովակիայից, Լիտվայից, Սլովենիայից, Շվեյցարիայից, Խորվաթիայից:

EURHODIP-ը հյուրանոցային և տուրիստական դպրոցների ասոցիացիա է Եվրոպայում և նրա սահմաններից դուրս: Այն գործում է Եվրոմիության հովանու ներքո և համարվում է հյուրընկալության և զբոսաշրջության ամենահեղինակավոր ցանցերից մեկը Եվրոպայում: Անդամակցությունը EURHODIP-ին հնարավորություն է տալիս ապահովել եզակի, նորարարական և բարձրորակ ծառայություններ: EURHODIP-ի անդամները դառնում են դպրոցների, համալսարանների և ուսումնական կենտրոնների միջազգային ցանցի մի մասը, և նրանց նպատակն է ապահովել բարձրորակ կրթություն հյուրընկալության ոլորտում: Տուրիզմի հայկական ինստիտուտը 2010թ.-ից անդամակցում է EURHODIP-ին:

EURHODIP-ի ամենամյա համաժողովները, մասնագիտական միջոցառումները իրադարձություններ են, որոնք ուղղված են միաժամանակ և´ դասավանդողների և´ուսանողների` հյուրընկալության և հասարակական սննդի արդյունաբերության մասին պատկերացումները խորացնելուն: Յուրաքանչյուր համաժողով համախմբում է մի շարք միջազգային դասախոսական և ուսանողական կազմեր, ովքեր ցանկանում են քննարկել կոնկրետ թեմաներ:

Բացի EURHODIP-ի ամենամյա համաժողովներից, տարեկան երկու անգամ տեղի է ունենում նաև EURHODIP տնօրենների խորհրդի նիստը, որի անդամները 23-ն են և ներկայացնում են 20 երկրներ: EURHODIP-ի տնօրենների խորհրդի անդամ է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:

EURHODIP-ի կողմից 2013թ. Տուրիզմի հայկական ինստիտուտին շնորհվել է առաջին մրցանակ, իսկ վերջին մի քանի տարիներին հայկական ինստիտուտի ուսանողներն ակտիվորեն մասնակցում են EURHODIP-ի կողմից կազմակերպվող ամենամյա Marianne Muller միջազգային ուսանողական մրցույթին և հաղթանակներ տանում:

Նախարարությունում վստահ են, որ Երևանում նիստի անցկացումը լավ հնարավորություն է ոլորտում գաղափարների և փորձի փոխանակման համար, ներկայացնելու Հայաստանի զբոսաշրջային, այդ թվում նաև ոլորտի կրթական ներուժը և կարողությունները, ընդլայնելու կապերը ոլորտի գործընկերների հետ, ինչպես նաև եվրոպական և միջազգային կրթական համակարգին ավելի սերտորեն ինտեգրվելու:

Հայաստան ժամանած EURHODIP տնօրենների խորհրդի նիստի մասնակիցների համար նախատեսված են մշակութային ծրագրեր: Նրանք կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գառնի, Գեղարդ, կլինեն Մատենադարանում և Սերգեյ Փարաջանովի թանգարանում, կմասնակցեն Էրեբունի-Երևան տոնակատարություններին:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69