Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
2025թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 10.13%-ով
31/10/2025 20:58
Կիսվել

2025թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 10.13%-ով

Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Վիվա Արմենիան (նախկինում ՄՏՍ Հայաստան / Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 9-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 14.37 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 1%-ով կամ 0.145 մլրդ դրամով։

29-րդ հորիզոնականում Յուքոմը (Ucom) է: Ընկերությունը մուծել է 7.59 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 16.47%-ով կամ 1.07 մլրդ դրամով։

Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia, նախկինում Beeline) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 32-րդ հորիզոնականը։ 2025թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը մուծել է 7.54 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 26.61%-ով կամ 1.58 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ / OVIO (նախկինում Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 252-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 1.25 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 33.45%-ով կամ 314.54 մլն դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 30.76 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.83 մլրդ դրամով կամ 10.13%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.14%-ը։ 2024թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշը 2.07% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 31/10/25 դրությամբ՝ 382.65 դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 80.38 մլն դոլար։

NoԱնվանումՀարկ*
9ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ14,366,675
29ՅՈՒՔՈՄ7,595,442
32ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ7,538,927
252ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ1,254,940
Ընդամենը30,755,985
* Հարկերի ծավալը՝ (հազար դրամ)
14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41