Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Google-ը ընդլայնում է Gemini-ի գնումների գործառույթները՝ ռիթեյլերների հետ գործընկերությունների շնորհիվ
12/01/2026 14:32
Կիսվել

Google-ը ընդլայնում է Gemini-ի գնումների գործառույթները՝ ռիթեյլերների հետ գործընկերությունների շնորհիվ

Google-ն ընդլայնում է գնումների գործառույթները Gemini չաթբոտում՝ համագործակցությունների միջոցով Walmart Inc.-ի, Shopify-ի, Wayfair-ի և մի շարք այլ խոշոր ռիթեյլերների հետ։

Ակնթարթային վճարման հնարավորության առկայությունը թույլ կտա օգտատերերին որոշ վաճառողների մոտ գնումներ կատարել՝ չլքելով չաթբոտը, որի միջոցով նրանք որոնել են ապրանքները: Այս մասին հայտնել են Google-ը և Walmart-ը։

Այս հայտարարությունները արվել են ԱՄՆ Ազգային մանրածախ առևտրի ֆեդերացիայի տարեկան համաժողովի շրջանակում, որն անցկացվում է Նյու Յորքում հունվարի 11-13-ը:

IDram

«Ավանդական ինտերնետային որոնումից կամ հավելվածների օգտագործումից դեպի ԱԲ-գործակալների կիրառմանը անցումը մանրածախ առևտրի զարգացման հաջորդ խոշոր քայլն է», – ասվում է Walmart-ի ապագա ղեկավար Ջոն Ֆերների (պաշտոնը կստանձնի փետրվարի 1-ից) և Alphabet-ի գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչայիի համատեղ հայտարարության մեջ։

Առաջին փուլում Gemini-ում ԱԲ-շոփինգի նոր գործառույթները հասանելի կլինեն միայն ամերիկացի օգտատերերին, սակայն առաջիկա ամիսներին դրանցից կկարողանան օգտվել նաև այլ երկրների հաճախորդները։

ChatGPT չաթբոտի մշակող OpenAI-ն և Walmart-ը հոկտեմբերին հայտարարել էին նմանատիպ համաձայնագրի մասին։ Այն վճարովի բաժանորդագրություն ունեցող ChatGPT օգտատերերին հնարավորություն է տվել գրեթե ամբողջ Walmart-ի ապրանքատեսականուց (բացառությամբ թարմ մթերքների) գնումներ կատարել անմիջապես չաթբոտում՝ ակնթարթային վճարմամբ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41