Alphabet-ի կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը
Alphabet-ի՝ Google-ի մայր ընկերության, շուկայական արժեքը երկուշաբթի առևտրային սեսիայի ընթացքում առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը։
Սեսիայի ընթացքում ընկերության բաժնետոմսերի գինն աճել էր 1.7%-ով՝ հասնելով 334.04 դոլարի՝ մեկ բաժնետոմսի համար, սակայն հետագայում նվազել է 0.2%-ով։ 2025 թվականի ընթացքում ընկերության շուկայական արժեքն աճել է շուրջ 65%-ով։
CNBC-ի հաղորդմամբ՝ Apple-ը որոշում է ընդունել իր ձայնային օգնական Siri-ում կիրառել Alphabet-ի կողմից մշակված Gemini արհեստական բանականության մոդելը։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ դրա դիմաց ընկերությունը տարեկան կստանա մոտ 1 միլիարդ դոլար։
Մինչ այժմ 4 տրիլիոն դոլարի շուկայական արժեքի շեմը հաղթահարել էին Nvidia-ն, Microsoft-ը և Apple-ը, իսկ 5 տրիլիոն դոլարից բարձր կապիտալիզացիա ունեցել է միայն Nvidia-ն։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

