ԵՀ-ն առաջարկել է Կիևի համար նախատեսված 90 մլրդ եվրո վարկի երկու երրորդը ուղղել ռազմական կարիքներին
Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրո եվրոպական վարկի հիմնական մասը նախատեսվում է օգտագործել զենքի գնումների համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մամուլի ասուլիսի ընթացքում։
«Գումարը կբաժանվի երկու մասի՝ 30 միլիարդ եվրոն՝ բյուջեի աջակցման համար, իսկ երկու երրորդը՝ 60 միլիարդ եվրոն, կուղղվի ռազմական օգնությանը», – նշել է նա։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար զենքի գնումների ընթացքում առաջնահերթությունը կտրվի եվրոպական արտադրողներին։ Սակայն անհրաժեշտության դեպքում զենքը հնարավոր կլինի պատվիրել նաև Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներից։
