NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են 17/10/13
Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու դեկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.71%-ով և կազմել 1282.30 դոլար, արծաթի դեկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.80%-ով և կազմել 21.36 դոլար, իսկ պլատինի հունվար ամսվա ֆյուչերսների գինն աճել է 1.07%-ով և կազմել 1398.20 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):