Բիզնես

USD BUY - 366.50+1.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 430.00+0.00
OIL:  BRENT - 97.95-6.04 WTI - 91.60-5.18
COMEX:  GOLD - 4572.80+1.15 SILVER - 77.51+2.13
COMEX:  PLATINUM - 1962.40+1.17
LME:  ALUMINIUM - 3649.50+1.30 COPPER - 13667.50+1.91
LME:  NICKEL - 18913.00+0.57 TIN - 54174.00+4.96
LME:  LEAD - 2011.50+2.44 ZINC - 3543.00+0.85
FOREX:  USD/JPY - 158.91-0.18 EUR/GBP - 1.1634+0.28
FOREX:  EUR/USD - 1.1634+0.28 GBP/USD - 1.3486+0.44
STOCKS RUS:  RTSI - 1144.01-1.51
STOCKS US: DOW JONES - 50579.70+0.00 NASDAQ - 26343.97+0.00
STOCKS US: S&P 500 - 7473.47+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65158.19+2.87 TOPIX - 3942.57+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25606.03+0.00 SSEC - 4152.57+0.96
STOCKS EUR:  FTSE100 - 10466.26+0.00 CAC40 - 8258.26+1.76
STOCKS EUR:  DAX - 25389.10+2.01
25/05/2026  CBA:  USD - 368.01+0.04 GBP - 496.45+2.52
25/05/2026  CBA:  EURO - 428.44+1.74
25/05/2026  CBA:  GOLD - 53316+17 SILVER - 897.32+12.93
Ford-ը նախատեսում է BYD-ից մարտկոցներ գնել՝ ԱՄՆ-ից դուրս արտադրվող մեքենաների համար
16/01/2026 14:47
Կիսվել

Ford-ը նախատեսում է BYD-ից մարտկոցներ գնել՝ ԱՄՆ-ից դուրս արտադրվող մեքենաների համար

Ամերիկյան ավտոարտադրող Ford Motor-ը բանակցություններ է վարում չինական BYD Co.-ի հետ՝ ԱՄՆ-ից դուրս արտադրվող հիբրիդային ավտոմեքենաների համար մարտկոցներ գնելու շուրջ: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։

Աղբյուրների խոսքով՝ BYD-ն մի քանի հնարավոր գործընկերներից մեկն է։

Ford-ը 2020 թվականից սկսած մարտկոցներ է գնում BYD-ից իր չինական համատեղ ձեռնարկությունների համար։ Բացի այդ, ավտոարտադրողը մարտկոցներ է ձեռք բերում նաև չինական Contemporary Amperex Technology Co.-ից։ ԱՄՆ-ում վաճառվող Ford-ի հիբրիդային մեքենաների մեծ մասը արտադրվում է Հյուսիսային Ամերիկայի գործարաններում, մինչդեռ փոքր մասը ներմուծվում է այլ երկրներից։

Ռեգո Ինշուրանս

«Մենք չենք մեկնաբանում մեր բիզնեսի վերաբերյալ խոսակցություններն ու ենթադրությունները», – հայտարարել է Ford-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ընկերությունը «շատ ընկերությունների հետ շատ թեմաների շուրջ է խոսում»։

BYD-ի հետ հնարավոր համագործակցության մասին լուրերը քննադատության են արժանացել ԱՄՆ իշխանությունների կողմից։

Ford-ը «պետք է համագործակցի մեր դաշնակիցների, ոչ թե մրցակիցների հետ», – հայտարարել է Միչիգան նահանգից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Մունելաարը։

Անցած տարվա արդյունքներով BYD-ը դարձել է էլեկտրամոբիլների վաճառքի համաշխարհային առաջատարը՝ առաջ անցնելով Tesla-ից։

Ford-ի բաժնետոմսերը հինգշաբթի նվազել են 0.2%-ով։ Վերջին երեք ամիսների ընթացքում ընկերության կապիտալիզացիան աճել է 17.6%-ով՝ հասնելով 55 միլիարդ դոլարի։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

25/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.01
+0.04
Եվրո (EUR)
428.44
+1.74
Ռուբլի (RUR)
5.1334
-0.0282
Լարի (GEL)
137.79
+0.09
53316
+17
Արծաթ
897.32
+12.93