Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Աշխարհի միլիարդատերերը 2025 թվականին ավելացրել են իրենց կարողությունը 16%-ով
19/01/2026 17:43
Կիսվել

Աշխարհի միլիարդատերերը 2025 թվականին ավելացրել են իրենց կարողությունը 16%-ով

Աշխարհի դոլարային միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2025 թվականին աճել է 16%-ով՝ երեք անգամ ավելի արագ, քան վերջին հինգ տարվա միջին տարեկան տեմպն էր: Սա հաշվարկել է Oxfam բարեգործական կազմակերպությունը։ Զեկույցը ավանդաբար հրապարակվում է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի մեկնարկից առաջ։

2020 թվականից ի վեր՝ նրանց կարողությունն աճել է 81%-ով և հասել 18.3 տրիլիոն դոլարի։

Միլիարդատերերի կարողության աճը 2025 թվականին դրամական արտահայտությամբ կազմել է 2.5 տրիլիոն դոլար։ Մոտավորապես նույն չափի ակտիվներ ունի մարդկության ամենաաղքատ կեսը՝ 4.1 միլիարդ մարդ։

Այս գումարը բավարար կլիներ աշխարհում ծայրահեղ աղքատությունը 26 անգամ վերացնելու համար։ ՄԱԿ-ի մեթոդաբանությամբ ծայրահեղ աղքատություն է համարվում օրական մեկ շնչին ընկնող 3 դոլարից պակաս եկամուտը՝ 2021 թվականի գնողունակության համարժեքով։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ այս կատեգորիային է պատկանում մոլորակի բնակչության մոտ 10%-ը։

Դոլարային միլիարդատերերի թիվն անցած տարի առաջին անգամ գերազանցել է 3000, իսկ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, դարձել է առաջինը, ում կարողությունը հասել է 500 միլիարդ դոլարի։

Oxfam-ը նշում է, որ միլիարդատիրոջ՝ քաղաքական պաշտոն զբաղեցնելու հավանականությունը 4 հազար անգամ ավելի բարձր է, քան սովորական մարդու համար։ Բացի այդ, նրանց է պատկանում աշխարհի խոշորագույն մեդիաընկերությունների ավելի քան կեսը։

«Տնտեսական աղքատությունը ծնում է սով, իսկ քաղաքական աղքատությունը՝ զայրույթ», – ասել է Oxfam-ի գործադիր տնօրեն Ամիտաբ Բեհարը։

Oxfam-ը կոչ է արել աշխարհի կառավարություններին մշակել իրատեսական և մանրամասն ծրագրեր անհավասարության դեմ պայքարի համար, ինչպես նաև խստացնել գերհարուստների հարկումը՝ նրանց իշխանությունը սահմանափակելու նպատակով։ Կազմակերպությունը նաև կոչ է անում ավելի կոշտ կերպով տարանջատել իշխանությունն ու հարստությունը:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41