Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025-ին աճել է 10.1%-ով
Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականին 2024 թվականի համեմատ աճել է 10.1%-ով և կազմել 25.8 միլիարդ ԱՄՆ դոլար։
Ներմուծման ծավալը կազմել է 18.5 միլիարդ դոլար, ինչը 9.7%-ով ավելի է, քան 2024 թվականին։
Արտահանման ծավալը կազմել է 7.3 միլիարդ դոլար՝ 2024 թվականի համեմատ աճելով 11.2%-ով։
Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 11.2 միլիարդ դոլար, ինչը 8.8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
2025 թվականին Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերը եղել է Թուրքիան։ Երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 3.1 միլիարդ դոլար, ինչը կազմում է Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 12%-ը։
Երկրորդ տեղում են ԱՄՆ-ն՝ 2.843 միլիարդ դոլար ապրանքաշրջանառությամբ։
Երրորդ տեղում է Ռուսաստանը՝ 2.688 միլիարդ դոլար ապրանքաշրջանառությամբ։
Հաջորդում են Չինաստանը և Ղրղզստանը՝ համապատասխանաբար 2.313 միլիարդ դոլարով և 1.503 միլիարդ դոլարով։
Վերաարտահանումը շարունակում է մնալ Վրաստանի արտաքին առևտրի հիմնական շարժիչ ուժը։ Ապրանքային խմբերի առումով թե արտահանման, թե ներմուծման մեջ առաջատար են մարդատար ավտոմեքենաները։
Դրանք երկիր են ներմուծվել 3.870 միլիարդ դոլարի չափով, իսկ արտահանվել՝ 2.814 միլիարդ դոլարի չափով։
