Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Microsoft-ի եկամուտն ավելացրել է
30/01/2026 11:14
Կիսվել

Microsoft-ի եկամուտն ավելացրել է

Ամերիկյան Microsoft Corp.-ի շահույթն ու եկամուտն ավելացել է երկրորդ ֆինանսական եռամսյակում: Երկու ցուցանիշներն էլ գերազանցել են շուկայի կանխատեսումները։

Ինչպես նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում, դեկտեմբերի 31-ով ավարտված եռամսյակի արդյունքներով զուտ շահույթը կազմել է 38.46 մլրդ դոլար, կամ 5.16 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է 24.11 մլրդ դոլար, կամ 3.23 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով։

Microsoft-ի եռամսյակային եկամուտն աճել է մինչև 81.3 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 69.6 մլրդ դոլարի դիմաց։

LSEG-ի կողմից հարցված փորձագետները միջինում կանխատեսում էին, որ ընկերության զուտ շահույթը կկազմի 3.97 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով, իսկ եկամուտը՝ 80.3 մլրդ դոլար։

Intelligent Cloud ստորաբաժանման եկամուտը, որի կազմում են Azure-ը և սերվերների համար ծրագրային ապահովման բիզնեսը, աճել է 29%-ով՝ հասնելով 32.9 մլրդ դոլարի։ Azure-ից և այլ ամպային ծառայություններից ստացված եկամուտն աճել է 39%-ով, այն դեպքում, երբ նախորդ եռամսյակում աճը կազմել էր 40%։

IDram

Productivity and Business Processes ստորաբաժանումը, որը մասնավորապես զարգացնում է Office հավելվածների փաթեթը, ունեցել է եկամուտների աճ՝ 16%-ով՝ մինչև 34.1 մլրդ դոլար։ Այս ստորաբաժանման կազմում է նաև LinkedIn սոցիալական ցանցը, որի եկամուտն աճել է 11%-ով։

More Personal Computing բիզնեսի եկամուտը, որը ներառում է Windows օպերացիոն համակարգը, Xbox խաղային կոնսոլները և Surface սարքերը, նվազել է 3%-ով և կազմել 14.3 մլրդ դոլար։ Windows-ի օգտագործման լիցենզիաների վաճառքից ստացված եկամուտն աճել է 1%-ով, մինչդեռ Xbox-ի բովանդակությունից և ծառայություններից ստացված եկամուտը նվազել է 5%-ով։

Ընթացիկ ֆինանսական եռամսյակում Microsoft-ն ակնկալում է եկամուտ 80.65-81.75 մլրդ դոլարի սահմաններում՝ շուկայի 81.2 մլրդ դոլարի կանխատեսման դիմաց։ Ամպային ծառայությունների եկամտի աճը սպասվում է 37-38% մակարդակում։

Անցած ֆինանսական եռամսյակում ընկերությունը բաժնետերերին վերադարձրել է 12.7 մլրդ դոլար՝ բաժնետոմսերի հետգնման և շահաբաժինների վճարման միջոցով։

Վերջին 12 ամիսների ընթացքում ընկերության շուկայական կապիտալիզացիան աճել է 16.1%-ով՝ հասնելով 3.57 տրլն դոլարի։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02