Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Nvidia-ն նախատեսում է խոշոր ներդրումներ անել OpenAI-ում
02/02/2026 17:31
Կիսվել

Nvidia-ն նախատեսում է խոշոր ներդրումներ անել OpenAI-ում

Nvidia Corp.-ը նախատեսում է խոշոր ներդրումներ անել ChatGPT չաթբոտի մշակող OpenAI ընկերությունում՝ նախապատրաստվող ներդրումային փուլի շրջանակում: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանը։

Հուանը հերքել է ԶԼՄ-ներում ավելի վաղ հայտնված տեղեկությունները, ըստ որոնց՝ նա դժգոհ է եղել անցյալ տարվա սեպտեմբերին OpenAI-ի հետ կնքված մտադրությունների հուշագրից, որը նախատեսում էր Nvidia-ի կողմից այդ ընկերությունում մինչև 100 մլրդ դոլարի ներդրումներ։

The Wall Street Journal-ը ավելի վաղ գրել էր, որ համաձայնագրի իրականացման շուրջ բանակցությունները վաղ փուլում փակուղի են մտել Nvidia-ի կողմից առկա կասկածների պատճառով։ Թերթի աղբյուրների խոսքով՝ Հուանը ոլորտի ներկայացուցիչների հետ մասնավոր զրույցներում ընդգծել էր, որ համաձայնագիրը պարտադիր բնույթ չի կրում։ Բացի այդ, նա քննադատել էր OpenAI-ին բիզնեսին մոտենալու հարցում բավարար կարգապահության բացակայության համար և մտահոգություն էր հայտնել Alphabet Inc.-ի և Anthropic-ի արհեստական բանականության մոդելների կողմից ստեղծվող մրցակցության կապակցությամբ։

IDram

Հուանը Թայբեյում լրագրողներին հայտնել է, որ OpenAI-ում 100 մլրդ դոլարի ներդրումների մասին համաձայնագիրը «երբեք պարտավորություն չի եղել»։

«Նրանք մեզ առաջարկել են ներդրումներ անել մինչև 100 մլրդ դոլարի չափով, և իհարկե դա մեզ ուրախացրել ու շոյել է, սակայն մենք ներդրումներ կկատարենք աստիճանաբար՝ քայլ-քայլ», – ասել է նա։

Նա «անհեթեթություն» է անվանել այն հաղորդումները, թե ինքը դժգոհ է OpenAI-ից։

«Մենք պատրաստվում ենք հսկայական ներդրումներ անել OpenAI-ում։ Ես հավատում եմ այս ընկերությանը։ Այն, ինչ նրանք անում են, անհավանական է։ Սա մեր ժամանակների ամենակարևոր ընկերություններից մեկն է, և ինձ իսկապես դուր է գալիս աշխատել Սեմ Ալթմանի հետ: Սեմը փակում է ներդրումային փուլը, և Nvidia-ն անպայման կմասնակցի: Մենք շատ խոշոր գումար կներդնենք, հնարավոր է՝ դա լինի մեր ամենամեծ ներդրումը», – ասել է Հուանը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41