Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Walmart-ի կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 1 տրլն դոլարը
04/02/2026 14:30
Կիսվել

Walmart-ի կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 1 տրլն դոլարը

Ամերիկյան խոշորագույն ռիթեյլեր Walmart Inc.-ի շուկայական արժեքն առաջին անգամ գերազանցել է 1 տրլն դոլարը: Այս մասին գրում է Bloomberg-ը։

Walmart-ի բաժնետոմսերի գինն աճել է 1.6%-ով՝ հասնելով ռեկորդային 126 դոլարի մեկ բաժնետոմսի դիմաց։ Տարեսկզբից ընկերության կապիտալիզացիան աճել է 12%-ով, մինչդեռ S&P 500 ինդեքսն ավելացել է 1.9%-ով։

«Վերջին տարիներին Walmart-ն իրականացրել է հսկայական թվային փոխակերպում: Հեռացել է ավանդական օֆլայն ռիթեյլերի կերպարից և սկսել են օգտագործել տեխնոլոգիաներ՝ հաճախորդների ներգրավվածությունը բարձրացնելու համար», – նշել է Accuvest Global Advisors-ի գլխավոր ներդրումային տնօրեն Էրիկ Քլարկը։

Բացի այդ, ընկերությունն ակտիվորեն ներդնում է արհեստական բանականության տեխնոլոգիաներ իր օպերացիոն գործունեության մեջ։ Տարվա սկզբին Walmart-ը հայտարարել էր Alphabet Inc.-ի և դրա Gemini հարթակի հետ գործընկերության մասին, ինչպես նաև համագործակցում է OpenAI-ի հետ՝ հնարավորություն տալով հաճախորդներին գնումներ կատարել անմիջապես ChatGPT-ի միջոցով։ Անցած ամիս ընկերությունը ներառվել է Nasdaq 100 ինդեքսի հաշվարկում։

Walmart-ը սպառողական սեկտորի ամենամեծ կապիտալիզացիա ունեցող ընկերությունն է, ինչպես նաև ՏՏ ոլորտից դուրս այն սակավաթիվ ընկերություններից մեկը, որոնց կապիտալիզացիան գերազանցում է 1 տրլն դոլարը՝ Berkshire Hathaway-ի և Saudi Aramco-ի հետ միասին։

Bloomberg-ի կողմից հետևվող վերլուծաբանների շրջանում 47-ը խորհուրդ են տալիս գնել Walmart-ի բաժնետոմսերը, 3-ը՝ պահել, և միայն 1-ն է խորհուրդ տալիս վաճառել։

Ընկերության հաջորդ եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը կհրապարակվի փետրվարի 19-ին։

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6