Տնտեսական

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 379.50+0.00
EUR BUY - 443.00-1.00 EUR SELL - 449.00-0.50
OIL:  BRENT - 67.87+2.80 WTI - 63.82+3.10
COMEX:  GOLD - 4974.00+3.84 SILVER - 87.11+6.62
COMEX:  PLATINUM - 2267.80+5.33
LME:  ALUMINIUM - 3056.00-2.80 COPPER - 12891.50-2.02
LME:  NICKEL - 16827.00-6.28 TIN - 46591.00-10.32
LME:  LEAD - 1963.00-2.29 ZINC - 3323.50-2.31
FOREX:  USD/JPY - 156.33+0.61 EUR/GBP - 1.1822+0.07
FOREX:  EUR/USD - 1.1822+0.07 GBP/USD - 1.3698+0.07
STOCKS RUS:  RTSI - 1140.14+0.69
STOCKS US: DOW JONES - 49240.99-0.34 NASDAQ - 23255.19-1.43
STOCKS US: S&P 500 - 6917.81-0.84
STOCKS JAPAN:  NIKKEI - 54293.36-0.78 TOPIX - 3655.58+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 26847.32+0.05 SSEC - 4102.20+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 10314.59-0.26 CAC40 - 8179.50-0.02
STOCKS EUR:  DAX - 24780.79-0.07
03/02/2026  CBA:  USD - 378.44-0.59 GBP - 516.76-2.62
03/02/2026  CBA:  EURO - 446.07-3.76
03/02/2026  CBA:  GOLD - 57365-3344 SILVER - 997.4-260.1
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչներին
04/02/2026 15:53
Կիսվել

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցրչներին՝ քննարկելու հարկային վարչարարության բարելավման ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունները։

ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի հարկային գործակալության նախաձեռնությունը և պատրաստակամությունը՝ երկկողմ համագործակցությունը խորացնելու գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղությունները, որոնք միտված են հարկ վճարողներին մատուցվող ծառայություններին, գործառնական ռիսկերի կառավարման համակարգին, հարկային ստուգումներին, տեղեկատվության ավտոմատ փոխանակմանն, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ու բարելավմանը։

Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչները նշել են, որ փաստահավաք երկրորդ այցի շրջանակում նախատեսվող հանդիպումներից հետո կներկայացնեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Շվեդիայի հարկային գործակալության միջև երկկողմ համագործակցության ծրագրի նախագիծը՝ սահմանելով հետագա համագործակցության տեսլականը։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ հաստատված երկկողմ համագործակցությունը հիմք կհանդիսանա հետագա երկարաժամկետ ծրագրերի ձևավորման համար՝ նպաստելով հարկային վարչարարության բարելավմանը, հարկային կարգապահության բարձրացմանը և արդար, արդյունավետ ու ժամանակակից հարկային համակարգի ձևավորմանը։

03/02/2026
դրամ
Դոլար (USD)
378.44
-0.59
Եվրո (EUR)
446.07
-3.76
Ռուբլի (RUR)
4.925
-0.0206
Լարի (GEL)
140.62
-0.13
57365
-3344
Արծաթ
997.4
-260.1