Yandex Armenia-ն միանում է UEICT-ին՝ ընդլայնելու իր ներդրումը ՏՀՏ էկոհամակարգում
Yandex Armenia-ն միացել է ՏՀՏ գործատուների միությանը (UEICT)՝ նպատակ ունենալով համակարգային ներդրում ունենալ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում։ Ընկերությունն այս առիթով Yandex Hall-ում հյուրընկալել էր UEICT-ի նոր անդամների հանդիպումը՝ ձևավորելով հարթակ, որտեղ Միությանը նոր անդամակցած կազմակերպությունները ներկայացրին իրենց դերն ու առաջնահերթությունները։

Միանալով ոլորտի խոշորագույն միություններից մեկին՝ Yandex Armenia-ն նախատեսում է ակտիվորեն ներգրավվել համատեղ նախաձեռնություններում, նպաստել փորձի փոխանակմանը և աջակցել երկարաժամկետ ռազմավարական լուծումների մշակմանը՝ ուղղված տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։
«Որպես միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերության մաս՝ մենք պատրաստ ենք ներդնել մեր փորձագիտական կարողություններն ու փորձը՝ պետական ու մասնավոր հատվածների հետ միասին նպաստելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջընթացին», – իր խոսքում նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։

