Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԵՀ-ն առարկություններ է ներկայացրել Meta-ին՝ WhatsApp-ից երրորդ կողմի ԱԲ օգնականների դուրսմղման պատճառով
10/02/2026 12:28
Կիսվել

ԵՀ-ն առարկություններ է ներկայացրել Meta-ին՝ WhatsApp-ից երրորդ կողմի ԱԲ օգնականների դուրսմղման պատճառով

Եվրոպական հանձնաժողովը Meta Platforms Inc.-ին ծանուցել է առարկությունների մասին՝ կապված ընկերության որոշման հետ՝ արգելելու երրորդ կողմի արհեստական բանականության օգնականների մուտքը WhatsApp մեսենջերում օգտատերերի հետ փոխգործակցության համար: Այս մասին ասվում է կարգավորիչի հաղորդագրությունում։

ԵՀ-ն տեղեկացրել է Meta-ին, որ պայմանների նման փոփոխությունը կարող է խախտել ԵՄ-ում գործող մրցակցային կանոնները։

«ԵՀ-ն մտադիր է կիրառել ժամանակավոր միջոցներ՝ կանխելու շուկային հասցվելիք լուրջ և անդառնալի վնասը, որը կարող է առաջանալ ընկերության նոր քաղաքականության հետևանքով», – նշվում է հաղորդագրությունում՝ հաշվի առնելով Meta-ի պատասխանը և պաշտպանության իրավունքը։

Անցյալ տարվա հոկտեմբերին Meta-ն թարմացրել էր WhatsApp Business գործիքի օգտագործման պայմանները՝ փաստացի արգելելով երրորդ կողմի չաթբոտերի մուտքը հավելված։ 2026 թվականի հունվարի 15-ից WhatsApp-ում հասանելի միակ ԱԲ օգնականը մնում է ընկերության սեփական չաթբոտը՝ Meta AI-ը։

IDram

ԵՀ-ն դեկտեմբերին նախաձեռնել էր պաշտոնական քննություն և նախնականորեն եկել էր այն եզրակացության, որ Meta-ի քաղաքականության փոփոխությունը խոչընդոտում է մրցակից մշակողների մուտքն արագ աճող ԱԲ օգնականների շուկա կամ նրանց զարգացումն այդ շուկայում։

ԵՀ-ի հետաքննությունը շարունակվում է, և նախնական հավակնությունները չեն կանխորոշում դրա արդյունքը:

Meta-ում կարծում են, որ ԵՀ-ն ելնում է սխալ ենթադրությունից, թե WhatsApp Business գործիքը չաթբոտերի տարածման հիմնական ալիքներից մեկն է։

«Կան բազմաթիվ ԱԲ լուծումներ, և օգտատերերը կարող են մուտք գործել դրանց հավելվածների, օպերացիոն համակարգերի, սարքերի և վեբկայքերի միջոցով», – հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12