
Կքննարկվի «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից «ԱրմենՏել»-ի դեմ ներկայացված բողոքը
Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, կկայանա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում նիստ: Հանձնաժողովից «Բիզնես 24»-ին տեղեկանցում են, որ օրակարգում ընդգրկված է 2 հարց.
– «Օրանժ Արմենիա» ընկերությունը դիմել է ՀՀ ՏՄՊՊՀ և ներկայացրել է բողոք՝ մրցակից ընկերության՝ «ԱրմենՏելի» դեմ: ՏՄՊՊՀ նիստում կքննարկվի «ԱրմենՏել» ընկերության հանդեպ պատասխանատվության միջոց կիրառելու հարցը:
– Հանձնաժողովի նիստում ընդգրկված է նաև մեկ տասնյակից ավելի խանութների պատասխանատվության ենթարկելու հարցը, որոնք անիրական զեղչերի միջոցով մոլորեցրել կամ շփոթեցրել են սպառողներին: