Բիզնես

USD BUY - 381.00+0.50 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 441.50-1.00 EUR SELL - 447.00-1.00
OIL:  BRENT - 62.38+3.55 WTI - 58.10+3.29
COMEX:  GOLD - 4449.70+0.01 SILVER - 74.72-3.14
COMEX:  PLATINUM - 2236.40-1.58
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 157.19+0.32 EUR/GBP - 1.1658-0.19
FOREX:  EUR/USD - 1.1658-0.19 GBP/USD - 1.3435-0.19
STOCKS RUS:  RTSI - 1094.80-0.97
STOCKS US: DOW JONES - 49266.11+0.55 NASDAQ - 23480.02-0.44
STOCKS US: S&P 500 - 6921.46+0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 51939.89+1.61 TOPIX - 3514.11+0.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26231.79+0.32 SSEC - 4120.43+0.92
STOCKS EUR:  FTSE100 - 10044.69-0.04 CAC40 - 8243.47+0.12
STOCKS EUR:  DAX - 25127.46+0.02
09/01/2026  CBA:  USD - 381.21-0.18 GBP - 511.13-1.73
09/01/2026  CBA:  EURO - 443.92-1.51
09/01/2026  CBA:  GOLD - 54287-132 SILVER - 921.73-46.78
Տարեսկզբից ՎիվաՍել-ՄՏՍ-ը մարզերում տեղադրել է 203 նոր բազային կայան
25/10/2013 17:11
Կիսվել

Տարեսկզբից ՎիվաՍել-ՄՏՍ-ը մարզերում տեղադրել է 203 նոր բազային կայան

Ցանցի ընդարձակման և արդիականացման ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղադրել է հերթական բազային կայանները Շաղափ, Լուսաշող (Արարատի մարզ), Մոզրով և Գնիշիկ (Վայոց Ձորի մարզի Գնիշիկ համայնք) գյուղերում: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ նախկինում էլ ընկերությունը Մոզրով, Շաղափ և Լուսաշող գյուղերում ծածկույթ էր ապահովում հարակից տարածքում գտնվող բազային կայանների միջոցով: Սակայն արդեն գյուղերին մոտ տարածքներում նոր կայանների տեղադրումը բնակիչներին թույլ է տալիս օգտվել երրորդ սերնդի (3G)՝ ավելի բարձր որակի ձայնային և ինտերնետ հասանելիության ծառայություններից: Չորրորդ՝ Գնիշիկ գյուղում, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս պահին բջջային կապի միակ օպերատորն է, որն առաջարկում է բարձրորակ բջջային 3G ցանց, այդ թվում՝ գերարագ ինտերնետ:

Գնիշիկը միակ գյուղը չէ, որտեղ բնակչությանը բջջային հաղորդակցության ծառայությունների լիարժեք փաթեթ առաջարկող միակ օպերատորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Հայ-իրանական սահմանին գտնվող Նռնաձոր գյուղում, բարդ լանդշաֆտով լեռնային շրջանում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղադրել է բազային ժամանակակից 3 կայան՝ ձայնային և ինտերնետ հասանելիության կապ ապահովելով միջազգային տարանցիկ ուղի հանդիսացող հայ-իրանական սահմանին, գյուղին և դրա շրջակայքին (2G և 3G կայանները տեղադրվել էին համապատասխանաբար 2007 և 2010 թվականներին):

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բջջային կապի միակ օպերատորն է նաև Լոռու մարզի մի շարք գյուղերում: Մասնավորապես` հայ-վրացական սահմանին գտնվող Ջիլիզայում (2G ցանցը հասանելի է 2007-ից, 3G ցանցը՝ 2011-ից), Ծաղկաշատում (2G-ին՝ 2009-ից, 3G-ը՝ 2013-ի հունիսից) և Հալավարում (2G-ն 2009-ից 3G-ն՝ 2013-ի հունիսից):

Բազային կայանների տեղադրումից բացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս, ինչպես նաև Մոզրովի և Նռնաձորի դպրոցներն ապահովել է «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» և «Home-Zone Turbo» 3G/Wi-Fi երթուղիչներով գործող բարձր արագության ինտերնետ տրամադրող սակագնային պլաններով: Նմանատիպ ծրագիր է իրականացվել նաև Տաթև և Արտավան գյուղերում: Վերը նշված գյուղերից շատերում չի եղել անգամ բնակչության լայն զանգվածի համար հասանելի ֆիքսված հեռախոսակապ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից վստահեցնում են, որ բազային կայանների տեղադրման մասին որոշում կայացնելիս ընկերությունը չի առաջնորդվում բացառապես ներդրումների վերադարձելիության (Return on Investment) չափանիշներով: Կայանների տեղադրումը և շարժական կապի ձայնային ու ինտերնետ հասանելիության ծառայությունների ապահովումը փոքրաթիվ բնակչություն ունեցող հեռավոր, լեռնային և սահմանամերձ գյուղերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնային խնդիր է, քանի որ կապի ենթակառուցվածքի առկայությունը սոցիալական և ռազմավարական հարց է: Որպես պատասխանատու օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է ապահովելու փոքր բնակչություն և ծառայությունների սպառման փոքր հեռանկարներ ունեցող ամենահեռավոր շրջանները` շարժական կապի ձայնային և ինտերնետ հասանելիության ամենանորարարական ծառայություններով:

Ցանցի ընդարձակման և արդիականացման ծրագրի շրջանակում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընթացիկ տարվա  հունվարից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի մարզերում տեղադրել է երրորդ սերնդի 156 նոր 3G (HSPA+) և երկրորդ սերնդի (2G) 47 նոր բազային կայան: Ընդհանուր առմամբ, երկրով մեկ տեղադրվել է 203 նոր բազային կայան: Ծրագրի շրջանակներում 2G կայանները արդիականացվել են ձայնային ծառայությունների, իսկ 3G կայանները՝ տվյալների փոխանցման հնարավորությունների ընդլայնման և թողունակության ավելացման կտրվածքով:

Ցանցի արդիականացման, վերազինման և ընդլայնման աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է մինչև տարեվերջ տեղադրել հավելյալ 119 նոր բազային կայան: 

09/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.21
-0.18
Եվրո (EUR)
443.92
-1.51
Ռուբլի (RUR)
4.8108
+0.0666
Լարի (GEL)
141.5
-0.08
54287
-132
Արծաթ
921.73
-46.78