Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-դեկտեմբեր
26/02/2026 22:44
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-դեկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 8․4 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 36․09%-ով կամ 4․7 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 6․86%-ով կամ 218․3 մլն դոլարով և կազմել 2․96 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 35․31%-ը։

Երկրորդը ԱՄԷ-ն է՝ 2․1 մլրդ դոլար, -60․9% կամ -3․2 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 24․47%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 763․6 մլն դոլար, -30․43% կամ -333․9 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 9․1%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 331․6 մլն դոլար, +34․72% կամ +85․5 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 3․95%-ը:

Հինգերորդը Բելառուսն է՝ 162․6 մլն դոլար, +42․58% կամ +48․6 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․94%-ը։

Շվեյցարիան վեցերորդն է՝ 156․8 մլն դոլար, +40․08% կամ +44․9 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․87%-ը։

Յոթերորդը Բելգիան է՝ 134․2 մլն դոլար, +11․63% կամ +14 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․6%-ը։

Ութերորդ տեղում Նիդերլանդներն են՝ 141․9 մլն դոլար, +5․83% կամ +7․8 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․69%-ը։

Իններորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 133․2 մլն դոլար, -22․18% կամ -38 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․59%-ը։

Տասնյակը եզրափակում է Գերմանիան՝ 112․4 մլն դոլար, +76․72% կամ +48․8 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․34%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 4․46%-ով և կազմել 3․29 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 5․03%-ով և կազմել 3․22 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 39․15%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 38․35%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները աճել են 9․04%-ով և կազմել 666․9 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 7․94%-ը։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45