Հայաստանի բջջային կապի օպերատորները՝ խոշոր հարկատուների ցանկում
2013 թվականի առաջին ինն ամսվա արդյունքներով Հայաստանի բջջային կապի օպերատորները հայտնվել են մեր երկրի խոշոր հարկատու 50 ընկերությունների ցանկում, ընդ որում` երկուսը ընդգրկվել են առաջին հնգյակում:
Այսպես, «Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ) հաշվետու ամիսներին պետական բյուջե է վճարել 22,3 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր և հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 3-րդ հորիզոնականում:
«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» («Արմենտել», Beeline) ընկերությունը, որն ինն ամսվա արդյունքներով բյուջե է վճարել 11,5 մլրդ ՀՀ դրամ, ճանաչվել է Հայաստանի 5-րդ խոշոր հարկատուն:
Վճարված հարկերի ցուցանիշով «Օրանժ-Արմենիա»-ն զգալի զիջել է իր մրցակիցներին. ՀՀ բջջային կապի երրրորդ օպերատորը Հայաստանի խոշոր հարկատու ընկերությունների ցանկում 39-րդն է` 2,0 մլրդ ՀՀ դրամ վճարված հարկերով: