
Միջամտություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաճախականություններին՝ չարտոնված սարքերի միջոցով
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ բացահայտվել է երրորդ անձանց կողմից չարտոնված սարքերի միջոցով միջամտություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաճախականություններին, որի հետևանքով ընկերության բաժանորդները Երևանի կենտրոնական հատվածներում կարող են ունենալ որոշակի խնդիրներ՝ կապված շարժական հեռախոսակապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ից վստահեցնում են, որ ընկերությունը քայլեր է ձեռնարկում խնդիրը լուծելու ուղղությամբ: