Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Ասիական զարգացման բանկում կարծում են, որ Իրանում պատերազմի տևողությունն ամենաշատը կազդի Ասիայի վրա
09/03/2026 12:43
Կիսվել

Ասիական զարգացման բանկում կարծում են, որ Իրանում պատերազմի տևողությունն ամենաշատը կազդի Ասիայի վրա

Մերձավոր Արևելքում հակամարտության տնտեսական հետևանքների մասշտաբը Ասիայի համար առաջին հերթին կախված կլինի դրա տևողությունից: Այս կարծիքին է Ասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Ալբերտ Պարկը:

«Որքան երկար այն շարունակվի, այնքան ավելի վատ կլինեն հետևանքները», – ասել է նա The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ հակամարտության հեռանկարներն առայժմ այնքան հստակ չեն, որպեսզի լրջորեն ազդեն ԱԶԲ-ի՝ ապրիլին հրապարակվող Ասիայի տնտեսական կանխատեսումների վրա:

«Մենք աշխատում ենք տարբեր սցենարների վերլուծության վրա և այն բանի վրա, թե ինչ կարող են դրանք նշանակել տարածաշրջանի համար», – նշել է տնտեսագետը՝ ընդգծելով, որ ենթադրությունները տարբեր են այն հարցում, թե որքան կարող են աճել էներգակիրների գները և որքան ժամանակ կարող են տևել մատակարարումների խափանումները Հորմուզի նեղուցով։

Այս ծովային ուղով անցնում է աշխարհի նավթի և գազի մատակարարումների մոտ 20%-ը, և դրանցից շուրջ 80%-ը ուղղվում է Ասիա, ինչը տարածաշրջանը դարձնում է առավել խոցելի էներգակիրների գների տատանումների նկատմամբ։

Ասիայի խոշոր տնտեսությունները մեծ ծավալով էներգակիրներ են ներմուծում, իսկ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Հարավային Կարեայի համար դրանց հիմնական աղբյուրը Մերձավոր Արևելքն է։ Շատ դեպքերում նավթի և գազի մաքուր ներմուծումն ապահովում է ՀՆԱ-ի զգալի մասը։

Հետևանքների սահմանափակման կարողությունը տարբեր է։ Ճապոնիային, Հարավային Կորեային և Չինաստանին նավթային պահուստները կարող են բավարարել մի քանի ամիս, մինչդեռ, օրինակ, Հնդկաստանն այդքան ժամանակի պաշար չունի:

«Սա ևս մեկ պատճառ է, թե ինչու հակամարտության տևողությունը կարևոր կլինի վնասների գնահատման համար», – ասել է նա։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46