Ծալվող սմարթֆոններն արդեն անցյալ են. Samsung-ը ներկայացրել է սահող էկրանով գաջեթի նախատիպը
Samsung-ը շարունակում է իր սմարթֆոնների համար նորարարական գաղափարներ որոնել և, ծալվող սարքերի հատվածում հաջողության հասնելուց հետո, MWC ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է սահող էկրանով սարքի հետաքրքիր կոնցեպտ։
Samsung Display-ի տաղավարում ցուցադրվում է պայմանականորեն Mobile Slidable անվանումը կրող նախատիպը։
Սկզբնական վիճակում դրա էկրանի անկյունագիծը կազմում է 5.1 դյույմ՝ 16:9 կողմերի հարաբերակցությամբ, սակայն պարզ շարժումով այն կարող է ձգվել մինչև 6.7 դյույմ՝ արդեն 22:9 հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ սա նմանատիպ առաջին փորձը չէ Samsung-ի համար․ դեռևս 2022 թվականին ներկայացվել էր Flex Slidable նախատիպը, որի լրացուցիչ էկրանը կողքից դուրս էր գալիս կոճակը սեղմելու միջոցով, սակայն այդ կոնցեպտը մինչ այժմ իրական արտադրանքի չի վերածվել։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

