Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Audi-ն հետզհետե դադարեցնում է A8-ի վաճառքը
10/03/2026 17:54
Կիսվել

Audi-ն հետզհետե դադարեցնում է A8-ի վաճառքը

Audi-ի ֆլագման մոդելը՝ A8-ն այլևս հասանելի չէ գերմանական առցանց կոնֆիգուրատորում։ Audi-ից հաստատել են, որ Գերմանիայում A8-ի պատվերների ընդունումը փակվել է։ Բրենդի ներկայացուցչի խոսքով՝ ավտոմեքենայի պատվեր կարելի էր ձևակերպել մինչև փետրվարի 18-ը, որից հետո հայտերի ընդունումը դադարեցվել է։

Մոդելի գլոբալ հասանելիությունը այժմ կախված է պահեստային պաշարներից և այլ գործոններից։ Արտադրության ավարտի ճշգրիտ ամսաթիվ ընկերությունը չի նշում, սակայն այն փաստը, որ մեքենան այլևս հնարավոր չէ պատվիրել ներքին շուկայում, հուշում է, որ մոդելի արտադրությունը, հավանաբար, մոտենում է ավարտին։

Ներկայիս սերունդը՝ Audi A8 D5-ը, արտադրվում է 2017 թվականից։ 2021 թվականի վերջում իրականացված ռեսթայլինգը չկարողացավ զգալիորեն բարձրացնել վաճառքները և գնորդներին հեռացնել մրցակիցներից՝ BMW 7 Series-ից և Mercedes‑Benz S‑Class-ից։ Թարմացման շրջանակում ներկայացվել էր նաև Չինաստանի համար նախատեսված տարբերակը՝ Audi Horch A8 անվամբ։

Ռեգո Ինշուրանս

Audi-ը չի բացառում A8-ի ժառանգորդի հայտնվելը։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ բրենդն ավելի ուշ կհայտնի հնարավոր հաջորդ մոդելի մասին լրացուցիչ մանրամասներ։ Այստեղ առանցքային է «հնարավոր» բառը, քանի որ դեռ պարզ չէ՝ արդյոք հինգերորդ սերնդի նախագիծը ստացել է վերջնական հաստատում։ Բացի այդ, ճանապարհային փորձարկումների ընթացքում նախատիպերի բացակայությունը նույնպես հուշում է, որ նոր A8-ը մոտակա տարիներին դժվար թե հայտնվի։

Նույնիսկ եթե Audi-ն որոշի թողարկել նոր ֆլագման մոդել, սերունդների միջև կարող է առաջանալ մի քանի տարվա ընդմիջում։ Այդ ընթացքում մրցակիցները շարունակում են զարգացնել իրենց շքեղ սեդանները։ Օրինակ՝ հաջորդ Mercedes‑Benz S‑Class-ը սպասվում է մոտավորապես 2029 թվականին և կառաջարկվի ինչպես ներքին այրման շարժիչներով, այնպես էլ էլեկտրական տարբերակով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52