ՎիվաՍել-ՄՏՍ. Զանգ Ռուսաստան` 1 րոպեն ընդամենը 15 դրամով
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, որ մինչև 2014թ. հունվարի 31-ը ընկերության «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները կարող են «Հեռազանգ» ծառայության միջոցով զանգահարել Ռուսաստանի քաղաքային ցանցերի բաժանորդներին 15 դրամ/րոպե, իսկ ՄՏՍ-Ռուսաստանի բջջային հեռախոսահամարներին՝ ընդամենը 25 դրամ/րոպե սակագներով:
Բացի այդ, այժմ «Բարբառ» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները երկուշաբթիից ուրբաթ օրերին Երևանի տարածքում գտնվելիս թե՛ սակագնային պլանի ներսում, և թե՛ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մյուս բաժանորդներին կարող են զանգահարել ընդամենը 37 դրամ/րոպե սակագնով՝ նախկին 77-ի փոխարեն: