
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ խոշոր հարկատու բանկ
Ընթացիկ տարվա առաջին ինն ամսվա արդյունքներով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը ճանաչվել է Հայաստանի խոշոր հարկատու բանկ: Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը պետական բյուջե է վճարել 3,633 մլրդ ՀՀ դրամի հարկեր: Արդյունքում, Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում բանկը զբաղեցնում է 17-րդ տեղը:
Ընթացիկ տարվա երեք եռամսյակների արդյունքներով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի կողմից վճարված ուղղակի հարկերը (այդ թվում՝ շահութահարկ, եկամտահարկ) կազմել են 3,286 մլրդ ՀՀ դրամ:
Հայաստանի խոշոր հարկատու բանկերի առաջին եռյակում հայտնվել են նաև «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը (3,585 մլրդ ՀՀ դրամ) և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը (3,002 մլրդ ՀՀ դրամ):