Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00-0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 437.00-1.50
OIL:  BRENT - 100.48+0.02 WTI - 95.49+1.11
COMEX:  GOLD - 5115.80-1.00 SILVER - 84.67-0.47
COMEX:  PLATINUM - 2149.70-0.63
LME:  ALUMINIUM - 3457.00+2.11 COPPER - 13042.00+0.68
LME:  NICKEL - 17693.00+1.28 TIN - 49647.00-2.05
LME:  LEAD - 1936.00-0.03 ZINC - 3309.00-0.59
FOREX:  USD/JPY - 159.39+0.23 EUR/GBP - 1.1505-0.26
FOREX:  EUR/USD - 1.1505-0.26 GBP/USD - 1.334-0.19
STOCKS RUS:  RTSI - 1137.11-0.41
STOCKS US: DOW JONES - 46677.85-1.56 NASDAQ - 22311.98-1.78
STOCKS US: S&P 500 - 6672.62-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 54452.96-1.04 TOPIX - 3649.85-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 25716.76-0.70 SSEC - 4129.10-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10305.15-0.47 CAC40 - 7984.44-0.71
STOCKS EUR:  DAX - 23589.65-0.21
12/03/2026  CBA:  USD - 377.44+0.17 GBP - 505.51-1.8
12/03/2026  CBA:  EURO - 436.25-1.65
12/03/2026  CBA:  GOLD - 62888-303 SILVER - 1046.4-27.4
ՊԵԿ նախագահը հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության Հարկային կոմիտեի նախագահի հետ
13/03/2026 15:02
Կիսվել

ՊԵԿ նախագահը հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության Հարկային կոմիտեի նախագահի հետ

Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի (CCAM) հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և Ուզբեկստանի Հանրապետության Հարկային կոմիտեի նախագահ Ֆարրուխ Պուլատովի միջև։

Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում առաջավոր փորձի փոխանակման հեռանկարները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրանքների և ծառայությունների նույնականացման համակարգի կիրառմանը, հսկիչ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների հետագծելիության համակարգի բաղկացուցիչ մասերին, ինչպես նաև հսկիչ դրամարկղային մեքենաների կամ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման առանձնահատկություններին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։

12/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.44
+0.17
Եվրո (EUR)
436.25
-1.65
Ռուբլի (RUR)
4.7633
+0.0197
Լարի (GEL)
138.23
-0.15
62888
-303
Արծաթ
1046.4
-27.4