Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
Ովքեր են աշխարհի ամենահարուստ կանայք. ցանկը գլխավորում է Էլիս Ուոլթոնը
13/03/2026 17:11
Կիսվել

Ովքեր են աշխարհի ամենահարուստ կանայք. ցանկը գլխավորում է Էլիս Ուոլթոնը

Forbes-ը հրապարակել է 2026-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում կանայք կազմում են ընդամենը 14%։ Սա է վկայում Forbes-ի՝ միլիարդատերերի համաշխարհային վարկանիշը։ 2026 թվականին աշխարհի 3 428 միլիարդատերերից 481-ը կանայք են։ Նախորդ տարի նրանց թիվը 406 էր, ինչը կազմում էր ցուցակի 13.4%-ը։

Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենահարուստ կինը Էլիս Ուոլթոնն է՝ Walmart-ի ժառանգորդը, որի կարողությունը գնահատվում է մոտ 134 մլրդ դոլար։ Ընկերության եկամուտների և շահույթի աճի ֆոնին մանրածախ առևտրի հսկայի բաժնետոմսերը նախորդ տարվա ընթացքում աճել են 41%-ով։

Երկրորդ և երրորդ տեղերում շարունակում են մնալ Ֆրանսուազ Բետանկուր-Մեյերսը՝ L’Oréal-ի ժառանգորդը (մոտ 100 մլրդ դոլար) և Ջուլի Կոխը՝ արդյունաբերական մագնատ Դևիդ Կոխի այրին (մոտ 81.2 մլրդ դոլար)։

Չորրորդ տեղ է բարձրացել Իրիկ Ֆոնտբոնան՝ մոտ 52.6 մլրդ դոլար կարողությամբ։ Նա եղել է Չիլիում հանքարդյունաբերության և ըմպելիքների ոլորտի գործարարի կին։

Իսկ քաղցրավենիքի և կենդանիների կերերի բիզնեսի ժառանգորդ Ժակլին Մարսը (49.1 մլրդ դոլար) մեկ հորիզոնականով նահանջել է՝ զբաղեցնելով 5-րդ տեղը։

Առաջին տասնյակում միակ ինքնուրույն միլիարդատեր դարձած կինը շվեյցարացի նավատորմային բիզնեսի գործարար Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտն է՝ մոտ 44.5 մլրդ դոլար կարողությամբ։ Նա գլխավորում է այն 122 կանանց ցանկը, որոնք իրենց կարողությունը ստեղծել են ինքնուրույն, ոչ թե ժառանգել։

Ինքնուրույն հարստացած կանանց շարքում երկրորդ տեղում ամերիկացի գործարար Դիան Հենդրիքսն է (22.3 մլրդ դոլար)։ Նա 1982 թվականին ամուսնու՝ Քեն Հենդրիքսի հետ հիմնել է ABC Supply ընկերությունը, որը սկսվել է 900 հազար դոլար բանկային վարկով և հետագայում դարձել ԱՄՆ-ում տանիքի, երեսպատման և պատուհանների խոշորագույն մեծածախ մատակարարներից մեկը։

Այս տարի ինքնուրույն միլիարդատեր դարձած կանանց վարկանիշ է մտել նաև երգչուհի Բեյոնսը՝ մոտ 1 մլրդ դոլար կարողությամբ։ Ցուցակում են նաև Ռիհաննան (1 մլրդ դոլար), Սառա Բլեյքլին՝ Spanx-ի հիմնադիրը (1.4 մլրդ դոլար) և Թեյլոր Սվիֆթը (2 մլրդ դոլար)։

Ցուցակի նոր դեմքերից է նաև բրազիլացի նախկին բալերինա Լուանա Լոպես Լարան (1.3 մլրդ դոլար), որը համահիմնադրել է կանխատեսումների շուկայի Kalshi ընկերությունը և ընդամենը վեց տարում այն վերածել 11 մլրդ դոլար գնահատվող ստարտափի։ Massachusetts Institute of Technology-ի շրջանավարտ Լարան 29 տարեկանում դարձել է աշխարհի ամենաերիտասարդ ինքնուրույն հարստացած կին միլիարդատերը։

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02