Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները․ Մարտ 2026թ.
16/03/2026 14:28
Կիսվել

Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները․ Մարտ 2026թ.

  • Հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճեց  7.6 տոկոսով (տ/տ)՝  ընդ որում շինարարության և հանքարդյունաբերության բարձր աճով։
  • Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն ընդլայնվեցին 43.7 տոկոսով (տ/տ), հիմնականում՝ Ռուսաստանից։
  • Փետրվարին գնաճը շարունակեց աճել՝ հասնելով 43 տոկոսի, մեծ մասամբ պայմանավորված սննդամթերքի գներով։
  • Հունվարին և՛ արտահանման, և՛ ներմուծման ցուցնանիշների երկնիշ անկում գրանցվեց՝ հիմնականում պայմանավորված թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանման փուլային դադարեցմամբ։

Հունվարին գրանցվեց կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի  0.9 տոկոսի չափով բյուջեի հավելուրդ։

Հունվարին տնտեսական ակտիվությունը բարձր մնաց՝ կազմելով 7.6 տոկոս (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ) և ընդհանուր առմամբ նախորդ տարվա հունվարին գրանցված 7.3 տոկոսին (տ/տ) համահունչ։ Աճին գլխավորապեսօժանդակեցին շինարարությունը (18.7 տոկոս, տ/տ) և արդյունաբերությունը (10.6 տոկոս, տ/տ), հիմնականում հանքարդյունաբերական գործունեության (25.2 տոկոս) և էլեկտրաէներգիայի և էներգիայի արտադրության (17տոկոս, տ/տ) աճի հաշվին։ Մշակող արդյունաբերության աճը հունվարին համեստ էր՝ 4.3 տոկոս (տ/տ), ընդ որում մշակող արդյունաբերության այնպիսի խոշորապրանքների աճը, ինչպիսիք սննդամթերքը և մետաղներն էին, համապատասխանաբար զրոյական և 22 տոկոս էր։ Ոչ առևտրային ծառայությունների և մանրածախ առևտրի աճը կազմեց համապատասխանաբար 7.4 և 7.9 տոկոս (տ/տ)։ Հունվարին գրանցված բիզնեսների թիվը նվազեց 13.8 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում պայմանավորված 18.6 տոկոսով անհատ ձեռներեցների ցուցանիշի իջնելով։

Փետրվարին գնաճը հունվարի 38 (տ/տ) տոկոսից հասավ 4.3 տոկոսի (տ/տ)։ Ամենամեծ նպաստումը շարունակեցին ապահովել սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները, որոնց գնաճն բարձրացավ 6.5տոկոսով (տ/տ) և մոտավորապես 59 տոկոսով նպաստեց ընդհանուր գնաճին։ Ալկոհոլային խմիչքների և առողջապահության գները համապատասխանաբար բարձրացան 10.3 և 4.5 տոկոսով (տ/տ), ընդհանուր գնաճին դրանցից յուրաքանչյուրի 11 տոկոս նպաստմամբ, իսկ գնաճն ավելացավ նաև տրանսպորտի (3.6 տոկոս, տ/տ) և կրթության (8.3 տոկոս, տ/տ) ճյուղերում։

Հունվարին արտահանման և նվազման ցուցանիշներն իջան համապատասխանաբար  13.5 տոկոսով (տ/տ) և 11.2 տոկոսով (տ/տ)՝ հաջորդելով  2025 թ վերջին երկու ամիսների բարձր աճին։    Արտահանումը նվազեց 13.5տոկոսով (տ/տ)՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի45.1 տոկոսով (տ/տ),  ինչպես նաև կենցաղային տեխնիկայի 69.1 տոկոսով (տ/տ) նվազման հաշվին՝ պայմանավորված վերաարտահանման անկմամբ։Կրճատվեցին նաև այլ ապրանքների, օրինակ՝ պատրաստի սննդամթերքի (նվազումը՝ 16 տոկոս) և կենդանական ծագման այլ մթերքների (նվազումը՝ 23.8 տոկոս) արտահանման ծավալները։ Հիմնական դրական նպաստումը ապահովեցին հանքանյութերը, որոնց արտահանումն աճեց 43 տոկոսով (տ/տ)։ Միաժամանակ ներմուծումը նվազեց 11.2 տոկոսով (տ/տ)՝ նույնպես թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի 63.3 տոկոսով(տ/տ) և կենցաղային տեխնիկայի 42.7 տոկոսով նվազման, ինչպես նաև տրանպորտային միջոցների ներմուծման ցուցանիշի 25.7 տոկոսով իջնելու հաշվին։ Հունվարին, չներառելով թանկարժեք մետաղների և քարերի ու կենցաղային տեխնիկայի առևտուրը, արտահանման ցուցանիշը բարձրացավ 8 տոկոսով (տ/տ),իսկ ներմուծման ցուցանիշը չաճեց (տ/տ)։ Զբոսաշրջիկների ժամանումները հունվարին կտրուկ աճեցին 28.6 տոկոսով (տ/տ)՝ արտացոլելով անցյալ տարվա երկրորդ կիսամյակում գրանցված բարձր աճի շարունակությունը։

Հունվարին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճեցին 43.7 տոկոսով (տ/տ)։ Սա պայմանավորված էր 43 տոկոսով (տ/տ) Ռուսաստանից զուտ ներհոսքերի աճով (կազմեց ընդհանուր զուտ ներհոսքի 52 տոկոսը), Միացյալ Նահանգներից ներհոսքի ծավալի 7.6 տոկոսով (տ/տ) ընդլայնման հետ մեկտեղ(կազմեց ընդհանուր զուտ ներհոսքի 38 տոկոսը)։Հատկանշական է, որ հունվարի աճը նշանակալիորեն բարձր էր 2025 թ հունվարին գրանցված 17.3 տոկոս (տ/տ)աճի համեմատ։

Փետրվարին ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց 0.7 տոկոսով (ա/ա՝ տվյալ ամիսը նախորդ ամսվա նկատմամբ), իսկ եվրոյի նկատմամբ արժեզրկվեց 0.2 տոկոսով (ա/ա)։ ՀՀ դրամը փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ միջինն արժևորվեց 4.6 տոկոսով(տ/տ), իսկ եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվեց համապատասխանաբար 8.4 տոկոսով (տ/տ) և 14.2 տոկոսով (տ/տ)։ Համախառն պահուստներն ընդլայնվեցին՝ փետրվարի վերջին կազմելով 5.5 միլիարդ ԱՄՆ դոլար, որը համարժեք է 4.1 ամսվա ներմուծումների։  

Հունվարին առևտրային բանկերի ավանդները նվազեցին 0.3 տոկոսով (ա/ա), իսկ վարկերնընդլայնվեցին 1.1 տոկոսով (ա/ա)։ Փոխարժեքով ճշգրտված տարեկան աճը կայուն մնաց՝ կազմելով 19.3տոկոս (տ/տ) ընդհանուր ավանդների և 24.1 տոկոս  (տ/տ)վարկերի դեպքում։ Ֆինանսական համակարգի առողջ ցուցանիշները պահպանվեցին կապիտալի համարժեքության գործակիցը կազմել է 20.3 տոկոս, չաշխատող վարկերը կայունացել են՝ կազմելով 1.3 տոկոս։

Հունվարին գրանցվեց գնահատված տարեկան ՀՆԱ-ի  0.9 տոկոսին համարժեք ընդհանուր բյուջեի հավելուրդ՝ նախորդ հունվար ամիսներին նկատված օրինաչափությանը համահունչ։ Հունվարին ընդհանուր եկամուտներն ու դրամաշնորհներն անվանական արտահայտությամբ աճեցին 7.5 տոկոսով (տ/տ)։ Հարկային եկամուտները (այդ թվում՝ հիփոթեքի հետ կապված եկամտային հարկը) ավելացան 7.8 տոկոսով (տ/տ), հիմնականում 19 տոկոսով (տ/տ) հավաքված եկամտային հարկի և 6.8 տոկոսով հավաքված ԱԱՀ-ի աճի հաշվին։ Ընդհանուր ծախսերն աճեցին  9.3 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված 21.2 տոկոսով (տ/տ) ընթացիկ ծախսերի աճով, իսկ կապիտալ ծախսերի ծավալը կրճատվեց 67.3 տոկոսով (տ/տ)՝ արտացոլելով 2025 թ. բարձր բազայից պաշտպանության կապիտալ ծախսերի 64.8 տոկոսով (տ/տ) նվազումը։ Հունվարին առողջապահության ընթացիկ ծախսերը գրեթե եռապատկվեցին (տ/տ)՝ պայմանավորված պետական առողջապահական ապահովագրության ներդրմամբ։


29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85