Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Microsoft-ը գովազդում է Windows-ի հնարավորությունները՝ օգտագործելով ԱԲ-ով ստեղծված մարդկանց
17/03/2026 17:02
Կիսվել

Microsoft-ը գովազդում է Windows-ի հնարավորությունները՝ օգտագործելով ԱԲ-ով ստեղծված մարդկանց

Microsoft-ը Windows 11-ի հնարավորությունները գովազդում է արհեստական բանականությամբ գեներացված մարդկանց միջոցով Windows Learning Center-ի հոդվածաշարում: Այս մասին հաղորդում է Windows Latest պորտալը։ Այդ պատկերները նշված են «AI Art Created via Copilot» պիտակով։

Անցած տարվա աշնանը Microsoft-ը Copilot-ում ներդրեց իր սեփական պատկերների գեներատորը՝ MAI-Image-1։ Մինչ այդ ընկերության չաթբոտը այդ նպատակով օգտվում էր երրորդ կողմի մոդելներից։ Մոդելի գործարկումից հետո կորպորացիան սկսեց փորձարկել ԱԲ-ով ստեղծված պատկերների օգտագործումը։

Նման պատկերներ առկա են գրեթե բոլոր Windows Learning Center-ի հոդվածներում, որոնք հրապարակվել են 2026 թվականին։ Միևնույն ժամանակ դրանք չեն օգտագործվում որպես հրապարակումների շապիկներ։ Windows Latest-ում չեն բացառում, որ Microsoft-ը նման նշումներն ավելացնում է՝ Copilot-ի հնարավորությունները գովազդելու համար։

IDram

Windows Learning Center-ում օգտագործված գեներացված պատկերներում կան նաև սխալներ։ Օրինակ՝ մի պատկերում Windows 11-ի վիջեթները ներկայացված են իրականությանն անհամապատասխան։

Windows Latest-ի նշմամբ՝ Microsoft-ի հեղինակությունը ռեկորդային ցածր մակարդակում է, իսկ օգտատերերը ցանկացած հնարավորություն օգտագործում են Windows-ից macOS կամ Linux անցնելու համար։

Zorin OS 18-ը թողարկումից հետո մեկ ամսվա ընթացքում ներբեռնել է ավելի քան 1 միլիոն օգտատեր։ Ընդ որում՝ ներբեռնումների 78%-ը կատարվել է Windows-ով աշխատող համակարգիչներից։ Բացի այդ, Windows-ի օգտատերերի մի մասին կարող է գրավել նաև այս ամիս ներկայացված մատչելի MacBook Neo-ը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88