Ձեր Tesla-ն արդեն «գրասենյակային պլանկտոն» է․ ինչպես է Իլոն Մասկն էլեկտրամոբիլները դարձնում է AI-աշխատակիցներ
Իլոն Մասկը կրկին գտել է միջոց, թե ինչպես գումար աշխատել աննկատ։ Այս անգամ խոսքը ոչ թե բաժնետոմսերի կամ կրիպտոարժույթների մասին է, այլ ձեր սեփական ավտոմեքենայի հաշվարկային հզորությունների։ Tesla-ի և xAI-ի համատեղ նախագիծը՝ Digital Optimus, կայանված էլեկտրամեքենաները վերածում է վիրտուալ գրասենյակային աշխատակիցների, որոնք կարող են համակարգչային աշխատանք կատարել միջինից ոչ վատ։
Էժան «երկաթ» և AI-աշխատանք
Այս համակարգի հիմքում AI4 չիպն է, որի արժեքը կազմում է ընդամենը 650 դոլար։ Սա պատասխանատու է նոր Tesla մոդելների ավտոպիլոտի համար, սակայն այժմ այն ստացել է նոր կիրառություն։ Քանի դեռ մեքենան կանգնած է ավտոտնակում կամ կայանատեղիում, այն Grok նեյրոցանցի միջոցով կարող է կատարել տիպիկ կորպորատիվ առաջադրանքներ՝ գրել կոդ, տեսակավորել էլ․ փոստը կամ լրացնել անվերջ աղյուսակներ։
Մասկի տրամաբանությունը պարզ է․ ավտոմեքենան օրական օգտագործվում է ընդամենը մի քանի ժամ, իսկ մնացած ժամանակ դրա թանկարժեք հաշվարկային ռեսուրսը պարզապես «մաշվում» է անգործությունից։ Այժմ սեփականատերերը կարող են վարձակալության տալ իրենց մեքենայի «ուղեղը»՝ ամպային հաշվարկներ իրականացնելու համար։ Սա փաստորեն յուրաքանչյուր Tesla վերածում է հսկայական բաշխված սուպերհամակարգչի հանգույցի, որը կառավարվում է արհեստական բանականությամբ։
Էներգետիկ հանգույց՝ 7 գիգավատ հզորությամբ
Նախագծի մասշտաբները առավել տպավորիչ են դառնում, եթե դիտարկենք լիցքավորման կայանների ենթակառուցվածքը։ Tesla-ն նախատեսում է միլիոնավոր նման «թվային Optimus»-ներ տեղադրել անմիջապես Supercharger կայաններում։ Ընկերության տվյալներով՝ այնտեղ առկա է շուրջ 7 գիգավատ ազատ հզորություն, որը կարելի է ուղղել AI-գործակալների աշխատանքի ապահովմանը։ Սա հնարավորություն է տալիս զարգացնել հաշվարկային կենտրոններ՝ առանց նոր էներգատար ենթակառուցվածքներ կառուցելու։
Մինչ վիրտուալ օգնականները փորձում են իմիտացնել ակտիվ աշխատանք Slack-ում, ռոբոտի ֆիզիկական տարբերակն էլ պատրաստվում է դուրս գալ իրական աշխարհ։ Tesla Optimus մարդանման ռոբոտի նախագիծը արդեն անցել է երրորդ սերնդի (Gen 3) մոդելի զանգվածային արտադրության նախապատրաստման փուլ։ Մասկը հայտարարել է, որ սա կլինի իր դասի ամենաառաջադեմ մեքենան, իսկ սերիական արտադրությունը կսկսվի գործարաններում արդեն 2026 թվականի ամռանը։
Կցանկանան արդյոք Tesla-ի սեփականատերերը կիսել իրենց ավտոմեքենայի ռեսուրսները կորպորատիվ առաջադրանքների համար. սա դեռ հարց է։ Սակայն գաղափարը, որ մոտ 650 արժողությամբ չիպը կարող է «հետ բերել» իր արժեքը, մինչ դուք քնած եք, առնվազն հետաքրքիր է։ Ի դեպ, մինչ Tesla-ն խոսում է վիրտուալ գրասենյակային աշխատակիցների մասին, այլ ընկերություններ արդեն ակտիվորեն ներդնում են ռոբոտներ իրական ոլորտներում։ Օրինակ՝ DHL-ի ռոբոտները զբաղեցնում են պահեստները՝ կատարելով միլիարդավոր պատվերներ, ինչը շատ ավելի գործնական և արդյունավետ է թվում, քան մեքենային կոդ գրել սովորեցնելու փորձերը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

