Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«Անտառների միջազգային օրը»՝ կարևոր ձեռքբերումներով
23/03/2026 17:35
Կիսվել

«Անտառների միջազգային օրը»՝ կարևոր ձեռքբերումներով

Viva-ն և «Իմ անտառ Հայաստան»-ը գարունը մեկնարկել են ցանկալի արդյունքով

Գարնանային գիշերահավասարի օրը խորհրդանշում է աստղագիտական գարնան մեկնարկը: Արեգակը հատում է երկնային հասարակածը, գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են, հյուսիսային կիսագնդում սկսվում է աստղագիտական գարունը, իսկ Արեգակը հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային։ Այս տարի այն նշվում է մարտի 20-ին: 2012 թվականից, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, գիշերահավասարին հաջորդող օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես « Անտառների միջազգային օր»: Նպատակը՝ անտառների կարևորության մասին մարդկանց իրազեկումը բարձրացնելն է:

Viva-ն և «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը, աստղագիտական գարունը մեկնարկել են արդյունավետ ցուցանիշներով: Լոռու մարզի երեք տարբեր հատվածներում, որտեղ գործընկեր կազմակերպություններն անտառտնկում են իրականացրել, հաղթահարվել է սկզբնական աճի փուլը:

Մշտադիտարկման արդյունքները դրական են, կպչողականությունը ցանկալի մակարդակի վրա է: Ձևավորվող երիտասարդ անտառների առկայությունը կնպաստի օդի մաքրությանը, կլիմայի կարգավորմանը, ջրային պաշարների պահպանությանը, հողի պաշտպանությանն ու կենսաբազմազանության ապահովմանը: Կնվազեն սելավների, ամապատացման, սողանքների, հողի էրոզիայի հավանականությունը:

Մեկ հեկտար անտառ ստեղծելն արագ գործընթաց չէ: Սկզբնական աճի համար պահանջվում է նվազագույնը՝ երեք, երիտասարդ կայուն տնկարկի ձևավորման համար 10-15, լիարժեք հասուն անտառսյին էկոհամակարգունենալու համար՝ ավելի քան 50 տարի: Ընդամենը 11% անտառածածկույթ ունեցող Հայաստանում, գործընկեր կազմակերպությունները տնկել են ավելի քան 43 000 ծառ, 14 հեկտարի վրա իրականացվել են անտառի ձևավորման աշխատանքներ:

«Կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները մեղմելու թեման տարեցտարի ավելի արդիական է դառնում աշխարհում: Բնական աղետներից խուսափելու լավագույն տարբերակներից մեկն անտառներ ստեղծել է: Այն չպետք է շփոթել դասական ծառատունկի հետ, քանի որ անտառը կենդանի համակարգ է: Հաճելի է արձանագրել, որ տարիների՝ մեր գործադրած ջանքերն ապարդյուն չեն անցել: Կարևորագույն՝ սկզբնական աճի փուլը հաղթահարված է: Ձևավորվող երիտասարդ անտառների դրական ազդեցությունը երաշխավորված կլինի»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

2022 թվականին Viva-ն անվանական անտառ է ստեղծել Ջրաշեն համայնքի տարածքում: Աշխատանքներին կամավորագրվել են ընկերության աշխատակիցները: Հաջորդող տարիներին անտառտնկման աշխատանքներ են կատարվել սողանքներից չերաշխավորված երկու համայնքում՝ Ուրասարում և Լեռնաջուրում։ Գործակցության հիմքում եղել է պատասխանատում մոտեցումը և երկարաժամկետ ռազմավարությունը:

«Viva-ի հետ աշխատել ենք բարձր լեռնային հատվածներում, երեք տարբեր տարածաշրջաններում՝ սկսած դեռ 2022 թվականից։ Այս շարունակական համագործակցությունը մեզ թույլ է տվել ոչ միայն մեծածավալ աշխատանքներ իրականացնել, այլ նաեւ երկարաժամկետ պլանավորում անել։ Անտառների ստեղծումը պահանջում է բոլորիս նվիրումը, բայց նաեւ բոլորիս համառությունն ու հավատը մեր ընդհանուր տեսլականի նկատմամբ, որն է անտառներով ավելի հարուստ, կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայուն, առողջ շրջակա միջավայրով երկիր»,-ասել է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։

Ի դեպ, բոլոր վայրերում օգտագործվել է տեղի բնակչության աշխատուժը: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնական աշխատողների 75%-ը եղել է Լոռու մարզի բնակիչներից: Որպես աշխատուժ՝ յուրաքանչյուր սեզոնին համայնքներից հավաքագրվել է մինչև 200 աշխատակից:

Արդեն շուրջ երկու տասնամյակ, Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր իրականացնող Viva-ն հետևողական ջանքեր է գործադրում «կանաչ մտածողության» ապահովման ուղղությամբ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08