
HSBC-ն գրանցել է եռամսյակային շահույթի 30% աճ
Բրիտանական HSBC Holdings Plc բանկային խումբն ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները:
Հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանկի շահույթը մինչ հարկումն աճել է շուրջ 30%-ով և կազմել 4,53 մլրդ ԱՄՆ դոլար: Բանկի պարզաբանմամբ՝ շահույթի աճն առաջին հերթին պայմանավորված է ծախսերի կրճատման քաղաքականությամբ: Հաշվետու եռամսյակում բանկին հաջողվել է ծախսերը կրճատել շուրջ 400 հազար ԱՄՆ դոլարով: Արդյունքում, 2011 թվականից ի վեր HSBC-ին տնտեսել է, ընդհանուր առմամբ, 4,5 մլրդ ԱՄՆ դոլար:
Հաշվետու եռամսյակում բանկի հասույթը կազմել է 15,59 մլրդ ԱՄՆ դոլար: