Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Amazon-ը ձեռք է բերել մարդանման ռոբոտների ոլորտի Fauna Robotics ստարտափը
26/03/2026 11:39
Կիսվել

Amazon-ը ձեռք է բերել մարդանման ռոբոտների ոլորտի Fauna Robotics ստարտափը

Amazon-ը գնել է ամերիկյան Fauna Robotics ստարտափը, որը մշակում է մարդանման ռոբոտներ: Այս մասին գրում է Bloomberg-ը։ Այսպիսով ամպային հաշվարկների և էլեկտրոնային առևտրի հսկան մուտք է գործել սպառողական մարդանման ռոբոտների շուկա։

Fauna-ն ստեղծում է Sprout ռոբոտներ՝ մոտ 107 սմ բարձրությամբ և ավելի քան 27 կգ քաշով, որոնք ունեն ձեռքեր և ոտքեր։ Ռոբոտները կարող են շփվել մարդկանց հետ, քայլել, բարձրացնել առարկաներ և պարել։ Sprout-ը նախատեսված է խաղալիքներ հավաքելու, պահեստային սենյակներից սնունդ տեղափոխելու և այլ խնդիրների համար։ Fauna-ի առաջին արտադրանքի մատակարարումները մեկնարկել են այս տարվա սկզբին։

Sprout-ն ունի մշակողների համար նախատեսված հարթակ, որը թույլ է տալիս հետազոտողներին և գիտնականներին ստեղծել հավելվածներ սարքի համար։ Ռոբոտը կարող է վարել երկխոսություն, արձագանքել իր անվանը և հիշել տեղեկություն։ Sprout-ի ներկայիս տարբերակը արհեստական բանականություն է օգտագործում հավասարակշռությունը պահպանելու համար։

Մոդելը ներառում է փոխարինվող մարտկոց, որի լիցքը բավարարում է մոտ երեք ժամ աշխատանքի համար։ Sprout-ը հիմնված է Nvidia-ի Jetson Orin ռոբոտատեխնիկական հարթակի վրա։ Այն ունի երկու բարձրախոս, 1 ՏԲ հիշողություն և լուսադիոդային մատրիցա։ Sprout-ի արժեքը կազմում է 50 հազար դոլար։

IDram

Amazon-ի ներկայացուցիչը հաստատել է Fauna-ի ձեռքբերումը։ Ստարտափի մոտ 50 աշխատակից կմիանան Amazon-ին։ Ընկերությունը կշարունակի օգտագործել Sprout-ը արտաքին հետազոտողների հետ աշխատանքի համար։ Ռոբոտատեխնիկական ստարտափը կկոչվի Fauna, an Amazon company։

Fauna-ի համահիմնադիրներ Ռոբն ու Ջոշը նույնպես կմիանան Amazon-ին։ Ստարտափը Նյու Յորքում գտնվող իր գրասենյակից կտեղափոխվի նույն շրջանում գտնվող Amazon-ի շենք։ Fauna-ն կընդգրկվի Amazon-ի անձնական ռոբոտատեխնիկայի ստորաբաժանման կազմում։

Ավելի վաղ Fauna-ն ներգրավել էր մոտ 30 մլն դոլար Kleiner Perkins-ից, Quier Capital-ից և Lux Capital-ից։ Amazon-ը և Fauna-ն չեն բացահայտել գործարքի ֆինանսական պայմանները։

2021 թվականին Amazon-ը թողարկել էր տնային Astro ռոբոտը, սակայն երեք տարի անց նախագիծը փակվեց։ Կորպորացիան ցուցադրել էր մարդանման տեխնոլոգիաների կիրառումը պատվերների հավաքագրման և պահեստում աշխատանքի համար, սակայն Fauna-ի լուծումը կենտրոնացած կլինի սպառողական շուկայի վրա։

Դժվար թե Amazon-ի ապագա մարդանման արտադրանքները մրցակցեն Tesla-ի, Figure-ի, Boston Dynamics-ի և տարբեր այլ ստարտափների խոշոր նախագծերի հետ։ Միևնույն ժամանակ Apple-ը, Meta-ն և Google-ը նույնպես հետաքրքրվել են սպառողական ռոբոտների հատվածով։

Մարտի երկրորդ կեսին Amazon-ը ձեռք է բերել նաև ռոբոտ-առաքիչներ արտադրող Rivr ընկերությունը։ Ստարտափը թողարկում է Rivr One չորսոտանի ռոբոտներ, որոնք կարող են բարձրանալ աստիճաններով, հաղթահարել խոչընդոտներ և քայլել անհարթ մակերեսով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9