SoftBank-ը ստացել է 40 մլրդ դոլարի բրիջ-վարկ՝ OpenAI-ում ներդրումները ֆինանսավորելու համար
Ճապոնական SoftBank Group Corp.-ը ստացել է 40 մլրդ դոլարի բրիջ-վարկ՝ OpenAI-ում ներդրումները, ինչպես նաև ընդհանուր կորպորատիվ նպատակները ֆինանսավորելու համար։
Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրությունում, չապահովագրված վարկը տրամադրվել է մինչև 2027 թվականի մարտի 25-ը ժամկետով բանկերի խմբի կողմից, որի կազմում են JPMorgan Chase & Co.-ն, Goldman Sachs Group-ը, Mizuho Bank-ը, Sumitomo Mitsui Banking Corporation-ը և MUFG Bank-ը։
Փետրվարին փակված OpenAI-ի ներդրումային փուլի շրջանակում SoftBank-ը պարտավորվել է ընթացիկ տարում ChatGPT-ի մշակող ընկերությունում ներդնել 30 մլրդ դոլար։ Այս ներդրումների ավարտից հետո ճապոնական ընկերությունը կդառնա OpenAI-ի մոտավորապես 13%-ի սեփականատերը, որը, փորձագետների գնահատմամբ, SoftBank-ի պորտֆելում համարվում է ամենախոշոր ակտիվներից մեկը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

