Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
LimX Dynamics-ը ներկայացրել է Luna հումանոիդ ռոբոտին, որը կատարել է «իլյուզիոն» շրջադարձ
01/04/2026 16:41
Կիսվել

LimX Dynamics-ը ներկայացրել է Luna հումանոիդ ռոբոտին, որը կատարել է «իլյուզիոն» շրջադարձ

Չինական LimX Dynamics ընկերությունը Taobao Influencer Festival-ի ընթացքում ներկայացրել է նոր հումանոիդ ռոբոտը՝ Luna-ն, որը պոդիումում ցուցադրել է քայլելու ընթացքում կայունություն, շարժումների կոորդինացիա և սահունություն, ինչպես նաև կատարել է «իլյուզիոն» շրջադարձ։

LimX Dynamics-ի տվյալներով՝ Luna-ն ունի ազատության 33 աստիճան, ինչը թույլ է տալիս իրականացնել բարդ շարժումներ։ Ռոբոտը կարող է շարժվել մինչև 5 կմ/ժ արագությամբ (1.4 մ/վ)։ Այն համալրված է Intel RealSense D435i երկու տեսախցիկով՝ գլխի և կրծքավանդակի հատվածներում, ինչպես նաև օբյեկտների ճանաչման և դրանց հետ փոխազդեցության համար նախատեսված տեսախցիկներով։ Անդրոիդը նավիգացիայի համար օգտագործում է այդ տեսախցիկների տվյալները և Visual SLAM տեխնոլոգիան՝ դինամիկ միջավայրերում և մարդկանց կուտակումներով վայրերում տեղաշարժվելու նպատակով։ Մարտկոցի հետ միասին ռոբոտի քաշը կազմում է մոտ 55 կգ։

IDram

Luna-ի մեջ ինտեգրված է հաշվարկային բլոկ՝ NVIDIA AGX Orin չիպով, իսկ տվյալների մշակման համար օգտագործվում է Orin NX մոդուլը՝ 157 TOPS արտադրողականությամբ։ Հումանոիդը աշխատում է Linux-ի վրա հիմնված ծրագրային միջավայրում՝ օգտագործելով ROS 2 և Python, ինչը թույլ է տալիս մշակողներին ստեղծել սեփական փոխազդեցության սցենարներ։

LimX-ը Luna-ն դիրքավորում է որպես մարդկանց հետ լայն փոխգործակցության համար նախատեսված ռոբոտ, որը կարող է կիրառվել առօրյա կյանքում և կոմերցիոն նպատակներով։ Անդրոիդի հնարավորությունների և կիրառման ոլորտների մասին ընկերությունը նախատեսում է ավելի մանրամասն ներկայացնել ապրիլին նախատեսված հատուկ միջոցառման ընթացքում։

LimX-ի նախորդ մշակումը եղել է Oli հումանոիդ ռոբոտը։ Ազատության 31 աստիճան ունեցող այդ անդրոիդը կարող է աշխատել ծանր պայմաններում՝ օրինակ շինհրապարակներում և արդյունաբերական օբյեկտներում, ինչպես նաև փոխարինվող բաղադրիչների շնորհիվ կարող է կատարել մանր մոտորիկա պահանջող առաջադրանքներ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58