Սաուդյան Արաբիան մայիսին Ասիայի համար հիմնական նավթի տեսակի գինը կբարձրացնի 17 դոլարով
Սաուդյան Արաբիան մայիսին կտրուկ կբարձրացնի Ասիա մատակարարվող հիմնական նավթատեսակի՝ Arab Light-ի գինը՝ Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության ֆոնին։
Այն կթանկանա 17 դոլարով՝ մեկ բարելի դիմաց և կարժենա 19.5 դոլար: Սա ավելին է, քան Օման/Դուբայ նավթի զամբյուղը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Saudi Aramco պետական ընկերության հաղորդագրությանը։ Սա ռեկորդային է․ ապրիլին մատակարարումների պայմանագրերում այն կազմում էր 2.5 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
