Ջեֆ Բեզոսը պատրաստվում է ներգրավել 100 միլիարդ դոլար նոր հիմնադրամի համար
Ջեֆ Բեզոսը պատրաստվում է ներգրավել 100 միլիարդ դոլար նոր հիմնադրամի համար, որը կգնա արդյունաբերական ընկերությունների գնման և դրանցում արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ։ WSJ-ի տվյալներով՝ միջոցները կծախսվեն գործարանների վերափոխման վրա, որոնք արտադրում են չիպեր, ավտոմեքենաներ, ինչպես նաև ավիատիեզերական և պաշտպանական ոլորտի արտադրանք։
Amazon-ի հիմնադիրը բանակցություններ է վարում խոշոր ակտիվների կառավարման ընկերությունների հետ՝ նախագծի համար ֆինանսավորում ներգրավելու նպատակով։ Մի քանի ամիս առաջ նա մեկնել էր Մերձավոր Արևելք, իսկ վերջերս՝ Սինգապուր, որպեսզի տեղական ներդրողների հետ քննարկի նոր նախագիծը։
Հիմնադրամը կարող է դառնալ աշխարհի ամենախոշորը և գործել Ջեֆ Բեզոսի Project Prometheus ստարտափի հետ համատեղ, որը մասնագիտանում է արհեստական բանականության ոլորտում։ Միլիարդատերն այն ստեղծել է 2025 թվականին։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

